Ինչպես հասկանալ, որ երեխան տագնապային է

Տագնապը բոլորիս ծանոթ մի զգացում է, որն ունենում ենք մեզ համար անորոշ, անհասկանալի, անծանոթ, նոր, ինչպես նաև անհանգստություն առաջացնող իրավիճակներում: Եթե այդ իրավիճակը դառնում է մեզ համար հասկանալի, ծանոթ և որոշակի, տագնապը մարում է: Այստեսակ տագնապն իրավիճակային է` կապված կոնկրետ իրավիճակի հետ: Եթե տագնապային իրավիճակները երեխայի կյանքում գերակշռող են լինում, հնարավոր է արդյունքում ձևավորվի տագնապային անձ` մարդ, ով առավել շատ է հակված տագնապի: Վաղ մանկական տարիքում տագնապի պատճառ կարող են հանդիսանալ ծնողների վարքն ու վերաբերմունքը երեխայի նկատմամբ: Այնուհետև մանկապարտեզում կամ դպրոցում մեծահասակների վերաբերմունքն ու դաստիարակչական մոտեցումները կարող են ազդեցություն ունենալ երեխայի անձի ձևավորման վրա: Սակայն տագնապայնության առաջացման համար առավել կարևոր ազդեցություն են ունենում երեխայի միջավայրն ու ծնողները:

Երբ երեխան գտնվում է խաղաղ և կանոնավոր մթնոլորտում, առավել ամուր և վստահ է մեծանում: Երբ նորածին երեխայի կենսաբանական պահանջները բավարարվում են ժամանակին և կանոնավոր կերպով, դա նրան ապահովության և շրջապատի հանդեպ վստահության զգացում է տալիս: Ծնողների վստահությունն ու խաղաղությունը ևս անդրադառնում են փոքրիկի անձի ձևավորման վրա: Օրինակ՝ բազմազավակ ընտանիքներում միշտ նկատելի են առաջին և երկրորդ երեխաների բնավորության տարբերությունները. առաջնեկները միշտ ավելի անվստահ են և կաշկանդված, իսկ երկրորդ երեխաները՝ ավելի վստահ և համարձակ: Սա կապված է ծնողների փորձառության հետ: Առաջին երեխային նրանք միշտ առավել անվստահ և վախով են մեծացնում, իսկ երկրորդի դեպքում արդեն փորձառու են լինում և վստահ են գործում: Մանուկ հասակում տագնապայնության պատճառ կարող է լինել նաև մայրիկի խիստ անհանգստությունը փոքրիկի համար: Լինում են մայրիկներ, ովքեր երեխայի քունը հսկում են ամբողջ ընթացքում` օրորոցից չհեռանալով: Զարմանալիորեն այս վախերն ու տագնապները փոխանցվում են բալիկին:

Երեխայի մոտ բարձր տագնապայնություն կարող է առաջանալ, եթե`

- երեխայի ծնողները վախեցել են նրան Continue reading

Հիպերկինետիկ խանգարում և ուշադրության դեֆիցիտ

Հիպերկինետիկ խանգարում և ուշադրության դեֆիցիտ (ՀԽՈւԴ) տերմինով բնութագրում են այն երեխաներին, ովքեր ունեն իրենց տարիքին չհամապատասխանող և մշտապես առկա անուշադրության, հիպերակտիվության և իմպուլսիվության ախտանշաններ: ՀԽՈւԴ համախտանիշը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում: Վերջին տարիներին առաջ են քաշվել շատ հակասական տեսություններ, որոնք փորձում են բացատրել ՀԽՈւԴ-ի առաջացման պատճառները: Այս հարցին շատ դժվար է հստակ պատասխաններ տալ, քանի որ ախտորոշիչ գործընթացները ստանդարտացված չեն, իսկ հետազոտությունները բավական դժվարացել են:

Նշենք միայն, որ հիպերկինետիկ խանգարումը և ուշադրության դեֆիցիտն առաջանում է ներքին և արտաքին գործոնների ազդեցությամբ: Այն ուղեղային գործառույթների, վարքի և զարգացման համընդհանուր, քրոնիկ խանգարում է: Կոգնիտիվ և վարքային խնդիրները, որոնք առաջանում են այս խանգարման հետևանքով, ազդեցություն են թողնում գործունեության մի շարք ոլորտների վրա: Այս կերպ ՀԽՈւԴ համախտանիշի յուրաքանչյուր բացատրություն, որը շեշտը կդնի պատճառներից միայն մեկի վրա, ամբողջական չի լինի:

Հիպերակտիվության առաջին դրսևորումները հնարավոր է նկատել մինչև 7 տարեկան հասակը, որի դրսևորման բարձրակետը համընկնում է հոգեխոսքային զարգացման բարձրակետին` 1-2 տ., 3 տ. և 6-7 տ.: 1-2 տարեկանում արմատավորվում են խոսքի հմտությունները, 3 տարեկանում ավելանում է բառապաշարը, 6-7 տարեկանում ձևավորվում են գրելու և կարդալու հմտությունները: Հետազոտությունների մեծամասնությունը նշում է հիպերկինետիկ խանգարման և ուշադրության դեֆիցիտի առաջացման 3 հիմնական խումբ` ուշադրության դեֆիցիտ, իմպուլսիվություն, շարժողական ակտիվության բարձրացում: Դեռահասության շրջանում բարձր շարժողական ակտիվությունը սովորաբար վերանում է, իսկ իմպուլսիվությունը և ուշադրության դեֆիցիտը պահպանվում են:

Ինչպես է ընթանում

Մանկիկություն: Տպավորություն է ստեղծվում, որ ՀԽՈւԴ համախտանիշը կարող է լինել բնածին (որոշ մայրեր նշում են, որ նույնիսկ ներարգանդային կյանքում իրենց երեխան բավական ակտիվ է եղել, ունեցել են հաճախակի ցավեր): Սակայն մենք չենք կարող բնութագրել, թե ինչպես է այս խանգարումն արտահայտվում մանկիկության շրջանում, քանի որ մինչ այժմ չեն մշակվել հստակ մեթոդներ այն մինչև երեք տարեկան հասակը ախտորոշելու համար: Ծնողները տեղեկացնում են, որ մանկիկության շրջանում իրենց երեխան ունեցել է բարդ խառնվածք, եղել է ծայրահեղ ակտիվ, դյուրագրգիռ, եղել են նաև քնի և սնման խանգարումներ: Continue reading

Ինչպես են տեխնիկական միջոցները փոխում հատուկ կարիքով սովորողների կրթությունը

Որոշ մարդիկ համակարգիչները դիտում են ավելին քան խաղային գործիքներ ու առևտրի միջոցներ: Վերջերս թվային միջոցների զարգացումը հեղաշրջեց սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների կրթությունը: Եթե դուք գիտեք հատուկ կարիքով սովորող, ով պայքարում է սովորել, կարող եք փորձել այս սարքերից որոշները:

Աուտիզմով երեխաների համար տեխնոլոգիա

Աուտիզմով երեխաների մոտ հաճախ չեն զարգանում տիպիկ հաղորդակցման հմտությունները: Այդ երեխաներից շատերի համար այն խլում է թերապիայի տարիներ, որպեսզի ունենան պարզագույն խոսք: Միայն նրա համար որ երեխան չի կարողանում խոսել, չի նշանակում, որ նա ոչինչ չունի ասելու: Ահա թե երբ սկսվեց թվային միջոցների հեղափոխությունը: Տարիներ շարունակ մասնագետները անխոս երեխաների հետ շփվելու համար օգտագործում էին քարտեր: Այժմ նրանք կարող են օգտագործել որոշ այդպիսի նկարներ, որոնք աուտիկ երեխաներին թույլ են տալիս  գործնականում արտահայտել իրենց մտքերն ու զգացողությունները: Նրանք ձեր ընտրությամբ նկարներ են ներբեռնում նոթբուքի մեջ, որով երեխաները կարողանում են դրանք ցույց տալով և սեղմելով արտահայտվել: Այն ոչ միայն օգնում է երեխաներին արտահայտել  սեփական պահանջմունքները, այլ նաև թույլ է տալիս ծնողներին և մասնագետներին հասկանալ հոգեբանական խնդիրները, որոնք կարող են նրանք լուծել:

Խուլ երեխաների համար ուսումնական տեխնոլոգիա

Խուլ երեխաները հաճախ դժվարություններ են ունենում դպրոցում, քանի որ պետք է օգտագործեն  ժեստերի լեզու` հաղորդակցվելու դասավանդողների և այլ սովորողների հետ: Ցավոք, ոչ բոլոր երեխաներն են, որ մինչև դպրոց գնալը ժեստերի լեզուն իմանալու հնարավորություն ունեն: Դա մեծ թերություն է, որով նրանք կարող է զգան ոչ իրենց տեղում և անիրազեկ: Այժմյա տեխնոլոգիական գործիքներով խուլ և թույլ լսող երեխաները կարող են սովորել ժեստերի լեզուն հենց իրենց տանը` համարյա թե առանց ծնողների օգնությամբ: Այդ սարքավորումներով երեխաները տեսանյութերով սովորում են ժեստերի լեզուն:

Նորագույն տեխնոլոգիան իրոք կարող է արձագանքել, թե ինչ են «ասում» երեխաները, մինչ ժեստով ցույց կտան: Համակարգիչը կարդում է ժեստը և առաջարկում պատասխաններ` հնարավորություն տալով երեխաներին իրենց խոսքային հմտությունները դարձնել առավել  գործնական:

Տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար տեխնոլոգիա

Տեսողական խնդիրներ ունեցող երեխաները ուսումնական հաստատություններում հաճախ խնդիրների առաջ են կանգնում: Նոր տեխնոլոգիան նրանց տալիս է մի շարք հնարավորություններ, ինչն ավելի է  հեշտացնում նրանց սովորել և արտահայտվել դպրոցում և տանը:

Շատ սովորողներ մաթեմատիկան սովորում են տեսողապես, այնպես որ Continue reading

Follow

Get every new post delivered to your Inbox.