Խոսքի զարգացման փուլերը

Երեխաների խոսքը զարգանում է աստիճանաբար` անցնելով մի շարք փուլեր: Ահա դրանք:

1. Նախաթոթովանքի կամ գղգղանքի փուլ

Եթե հետծննդյան կյանքի առաջին-երկրորդ ամիսներին երեխան միայն լաց լինելով է արտահայտում իր վիճակը, ապա 2-3-րդ ամիսներից սկսած սկսում է ձայներ արձակել, որոնք կազմված են մեկ-երկու ձայնավոր և նույնքան էլ կոկորդային անորոշ հնչյուններից: Ընդ որում` նման ձայներ արձակում են ինչպես լսող, այնպես էլ ի ծնե խուլ երեխաները, ովքեր չեն լսում շրջապատողների խոսքը: Սա նկատի ունենալով` մասնագետները կարծում են, որ նախաթոթովանքը ժառանգական է և սոցիալական պայմանավորվածություն չունի, այն չի մտնում իսկական խոսքի զարգացման ընթացքի մեջ: Ձայներ արձակելը հաճույք է պատճառում երեխային և ֆունկցիոնալ խաղի նախնական, ամենապարզ տեսակն է: Եթե երեխան շրջապատված է սիրով և քնքշանքով, ապա ավելի հաճախ է ձայներ արձակում: Գղգղանքի փուլը տևում է մինչև 6 ամսականը:

2. Թոթովանքի փուլ

Թոթովանքի շրջանն սկսվում է 6 ամսականից: Այս փուլում երեխայի արձակած ձայներն իր շրջապատում խոսվող լեզվի հնչյուններն են: Դա նշանակում է, որ այս փուլում սոցիալական շրջապատն արդեն վճռական ազդեցություն է գործում երեխայի խոսքի զարգացման վրա: Թոթովանքի փուլով սկսվում է խոսքի զարգացման համար շատ կարևոր վանկային մեխանիզմի ձևավորումը: Այն կարևոր նախադրյալ է խոսքային մյուս մեխանիզմների ձևավորման համար: Թոթովանքին ակտիվորեն մասնակցում են լեզուն, լեզվի ծայրը, շուրթերը: Արտաբերվում են այնպիսի շրթնային հնչյուններ, ինչպիսիք են` բ, մ, պ, փ: 7 ամսականում երեխայի թոթովանքը շրջապատի կողմից ակտիվ աջակցության կարիք ունի: Ձևավորվում է աուտոէխոլալիա, երբ նա կրկնում է իր իսկ ասածը: 7-8 ամսական թոթովախոս երեխան կրկնում է մեկ ձայնավորից և մեկ բաղաձայնից կազմված բառերի շարքեր (մամա, պապա, տատա և այլն):

3. Պասիվ խոսքի փուլ

Մինչև մայրենի լեզվով առաջին բառերն արտասանելը երեխան անցնում է խոսքի զարգացման ևս մեկ փուլ: Երեխան դեռևս չի կարողանում խոսել, բայց հասկանում է շրջապատողների խոսքը` իրեն ուղղված մի շարք բառեր և պարզ նախադասություններ: 8-9 ամսականում նորմալ զարգացող երեխան կարող է հասկանալ հրամայական և հարցական կարճ նախադասություններ, և ընդ որում` երեխան հասկանում է ոչ այնքան նախադասության ընթացքը, որքան նրա հուզական կողմը, տոնը, շեշտադրումը, ժեստերը և դիմախաղը: Արդեն 10 ամսականում Continue reading

Թե ինչ երազներ են տեսնում կույր մարդիկ

Սովորաբար հոգեբանները երազները դիտարկում են բացառապես որպես տեսողական փորձ: Սա նշանակում է, որ երազներ ունենում են միայն նրանք, ովքեր տեսնում են կամ երբևէ տեսել են: Սակայն երազներ տեսնում են նաև կույրերը և նույնքան վառ, որքան մյուսները:

Կույրերը միջավայրն ընկալում են ձայնի, համի, հոտի ու զգացողությունների, ինչպես նաև շարժման միջոցով: Մարդը, ով կույր է ծնվել կամ տեսողությունը կորցրել է վաղ հասակում, չունի աշխարհի մասին նույն պատկերացումները, ինչ տեսնող անձինք: Դրա համար էլ նրա երազները հագեցած են ձայներով, շարժումներով, շոշափելու զգացողությամբ, իսկ պատկերներն առհասարակ կարող են բացակայել:

Կույր մարդկանց երազների նկատմամբ հետաքրքությունն առաջացել է դեռևս 19-րդ դարում:

1838-ին գերմանացի գիտնական Գ. Գերմանը հստակ նշեց 5-7 տարեկան շրջանը, երբ երազները հարստանում են պատկերներով: Նրա հետազոտության մասնակիցները, ովքեր տեսողությունը կորցրել էին մինչև 5 տարեկանը, տեսողական պատկերներ երազներում չէին տեսնում։ Մինչև 7 տարեկանը տեսողություն ունեցողները 50 տարի շարունակել են Continue reading

Գիրը և ընթերցանությունը

Գիրն ու ընթերցանությունը խոսքային գործունեության  ձևավորման բարդ ու բազմամակարդակ պրոցեսներ են, որի իրականացմանը մասնակցում են   մի շարք վերլուծիչներ՝ խոսքալսողական, խոսքաշարժողական, տեսողական, տեսողատարածական, ընդհանուր շարժողական: Նրանց միջև գրի ու ընթերցանության պրոցեսում ձևավորվում է սերտ կապ ու փոխկապակցվածություն:

Գիրն ու ընթերցանությունը համակարգային ֆունկցիաներ են, ուստի այդ համակարգի որևէ օղակի կամ օղակների ոչ լիարժեք աշխատանքը բերում է ամբողջ համակարգի ոչ լիարժեք աշխատանքին:

Գրի ու ընթերցանության գործընթացներին գործնականում մասնակցում է ամբողջ գլխուղեղը

Դիսգրաֆիան գրի գործընթացի մասնակի խանգարում է, որը դրսևորվում է կայուն կրկնվող սխալներով և պայմանավորված է գրի համար պատասխանատու բարձրագույն հոգեկան ֆունկցիաների թերզարգացմամբ:
Դիսլեքսիան ընթերցանության գործընթացի մասնակի խանգարում է, որը դրսևորվում է  կայուն և կրկնվող սխալներով և պայմանավորված է ընթերցանության համար պատասխանատու բարձրագույն հոգեկան ֆունկցիաների թերզարգացմամբ:

Գրի ու ընթերցանության  խանգարումների առաջացման պատճառները

  • Գրի ու ընթերցանության պրոցեսների համար պատասխանատու ֆունկցիոնալ համակարգերի ձևավորման հապաղման հետևանքով (տեսողական, լսողական, շարժողական, տեսողատարածական ), որն էլ իր հերթին պայմանավորված է  մինչծննդյան հետծննդյան և ծննդաբերության ժամանակ  ազդող բացասական գործոններով, այն է՝ նախածննդյան շրջանում մոր տարած թունավոր հղիությունը, մոր և երեխայի արյան անհամատեղելիությունը, թունավոր նյութերի ազդեցությունը՝ ալկոհոլ, ծխախոտ, նարկոտիկ, քիմիական նյութեր, ստրեսները, ինֆեկցիոն հիվանդությունները, մոր հոգեկան վիճակը, ծննդաբերական պրոցեսում՝ վաղաժամ ծննդաբերություն, ծննդաբերական միջամտություններ, հետծննդյան շրջանում՝  երեխայի փսիխոսոմատիկ վիճակը, տարած ինֆեկցիոն հիվանդությունները:
  • Օրգանական ծագում ունեցող  բանավոր խոսքի խանգարումները՝ ալալիա, աֆազիա, դիզարտրիա,  ԽԸԹ  և այլն
  • Ներկիսագնդային ու միջկիսագնդային փոխներգործության խաթարումը
  • Տարածա-ժամանակային պատկերացումների ձևավորման դժվարությունները

Ռիսկի խումբը

Ովքեր կարող են ունենալ գրի ու ընթերցանության խանգարումներ

  • Ձախլիկները,որոնց սովորեցնում են կիրառել ձախի փոխարեն աջ ձեռքը
  • ԽԸԹ-ով երեխաները
  • Մեկից ավելի լեզուներով հաղորդակցվող ընտանիքների երեխաները
  • Հնչունա-հնչույթային թերզարգացում ունեցող երեխաները
  • Երեխաները, ում ծնողները ձգտում են երեխաներին վաղ սովորեցնել կարդալ
  • Երեխաները, ում նյարդաբանները ախտորոշել են մինիմալ ուղեղային դիսֆունկիցիա, ուշադրության դեֆիցիտի կամ հիպերակտիվության սինդրոմ, հոգեկան զարգացման հապաղում

Խոսքային ախտանիշները

  • Տառերի գրության աղավաղում
  • Գրաֆիկորեն մոտ տառերի փոխարինումը միմյանցով
  • Հնչարտաբերությամբ մոտ հնչյունների փոխարինումը միմյանցով
  • Բառի հնչունա-տառային կառույցի աղավաղում( տառերի բացթողումներ, ավելացումներ, վանկերի ավելացումներ ու բացթողումներ)
  • Նախադասության կառույցի աղավաղում( բառերի մասերի առանձին գրում, բառերի միացում իրար)
  • Ագրամատիզմ
  • Հայելային գիր ու ընթերցանություն
  • Ընթերցում են շատ դանդաղ
  • Չեն հասկանում ընթերցածի իմաստը
  • Թռիչք են կատարում տողից տող
  • Խառնում են հոլովական վերջավորությունները
  • Փորձում են առաջին ընթերցած տառերից գուշակել բառը
  • Վանկերն առաջ ու հետ են կարդում, ավելացնում կամ բաց են թողնում
  • Բառը փոխարինում են այլ բառով
  • Մշտապես փոխարինում են հնչողությամբ մոտ տառերը

Ոչ խոսքային ախտանիշներ

  • Ոչ լիաժեք են պատկերացնում ձևերի ու մեծությունները
  • Դժվարանում են  մարմնի աջ ու ձախ մասերը տարբերակել
  • Դժվարանում են հավասարակշռված (կոորդինացիոն) շարժումներ կատարելիս
  • Բնորոշ է ուշադրության դեֆիցիտը, որը երբեմն ուղեկցվում է հիպերակտիվությամբ
  • Ձեռքի բարձր կամ ցածր տոնուսը, որն ուղեկցվում է արագ հոգնածությամբ

Դասակարգում
Դիսլեքսիա
Ֆոնեմատիկական (հնչույթային) Սա կրտսեր դպրոցական տարիքում առավել հաճախ հանդիպող ձևն է դիսլեքսիայի: Դիսլեքսիայի այս ձևը պայմանավորված է ֆոնեմատիկական համակարգի ֆունկցիայի թերզարգացմամբ:
Դիսլեքսիայի այս ձևի ժամանակ կարող է դիտվել տառացի ընթերցումը, բառի հնչունա-վանկային կառույցի աղավաղումը  ( տառերի բացթողում, ավելացում, վանկերի ավելացում ու բացթողում, տեղափոխում)
Սեմանտիկական դիսլեքսիա կամ այսպես կոչված մեխանիկական ընթերցում
Դրսևորվում է ընթերցած բառի, նախադասության, տեքստի հասկացման խանգարումներով տեխնիկապես ճիշտ ընթերցանության պայմաններում: Ընթերցածի հասկացման խանգարումները պայմանավորված են երկու դրսևորումներով՝ հնչունավանկային համադրության դժվարություններով, նախադասության ներսում շարահյուսական կապերի մասին ոչ լիարժեք պատերացումներով:
Ագրամատիկ դիսլեքսիա  Ավելի հաճախ նկատվում է  խոսքի համակարգային խանգարումով երեխաների մոտ: Դիսլեքսիայի այս ձևի ժամանակ նկատվում է հոլովական վերջավորությունների ու գոյականի թվի փոփոխումներ, բայի  ժամանակաձևերի, դեմքերի  փոփոխումներ
Օպտիկական դիսլեքսիա Այս ձևի ժամանակ  նկատվում են տառի գրաֆիկական նման պատկերների ընթերցման դժվարություններ: Շփոթում են  մի մասնիկով միմյանցից տարբերվող տառերը, տառերը, որոնք ունեն նույն մասնիկները սակայն տարածության մեջ այլ տեղակայում ունեն (օրինակ՝ ո-ս, տ-փ, ի-ր և այլն)
Մնեստիկական դիսլեքսիա  Դիսլեքսիայի աս ձևի ժամանակ նկատվում է տառերը յուրացնելու դժվարություններ: Երեխան չի կարողանում տարբերակել, թե որ տառին որ հնչյունն է համապատասխանում:
Տակտիլ դիսլեքսիա  Նկատվում է կույրերի մոտ : Այս դեպքում  Բրալյան տառերի  շոշափողական տարբերակումը դժվար են իրականացնւմ
Դիսգրաֆիա
Արտաբերական-ակուստիկական Ունենալով հնչարտաբերական խանգարում՝ երեխան գրելիս հիմնվում է իր սխալ արտասանության վրա, այլ խոսքով ասած՝ գրում է այնպես, ինչպես լսում է:
Ակուստիկական դիսգրաֆիա  Այս դեպքում  նկատվում է հնչողությամբ մոտ հնչյուններն համապատասխանող տառերի փոխարինում
Լեզվական վերլուծությամբ ու համադրությամբ պայմանավորված դիսգրաֆիա
Այս դեպքում բնորոշ են հետևյալ սխալները

  • Տառերի ու վանկերի բացթողումներ
  • Տառերի ու վանկերի ավելացում
  • Բառի ոչ ամբողջական գրում
  • Տառերի ու վանկերի ավելորդ անգամ գրում
  • Տարբեր բառերի վանկերի միագում մեկ բառում
  • Այս ձևը դիսգրաֆիայի ավելի հաճախ հանդիպող ձևերից է

Ագրամատիկական դիսգրաֆիա  Այս ձևը կապված է խոսքի քերականական կողմի թերզարգացման հետ, երեխան գրում է ագրամատիկ:

Օպտիկական դիսգրաֆիա Այս ձևի հիմքում ընկած է տեսողա-տարածական պատկերացումների, տեսողական վերլուծության ու համադրության  անբավարար ձևավորված լինելը նույն մասնիկը տարբեր կերպ է կոմբինացվում տարածության մեջ ու արդյունքում  կարող է  ս-ո, խ-ի  և նմանատիպ փոխարինումներ լինեն:
Աղբյուր. med-practic.com

Follow

Get every new post delivered to your Inbox.