Հայելային գրի ժամանակ տառերը գրվում են հայելային արտացոլանքի ձևով, տառերի առանձին մասնիկները և բառերը հաճախ գրվում են աջից ձախ: Հաճախ շփոթում են տառի ճիշտ գրելաձևը, հատկապես այն տառերի հետ, որոնք նման են իրենց հայելային արտացոլանքով, օրինակ` մ-ն, չ-շ և այլն:

Հայելային գիր հաճախ հանդիպում է  փոքր տարիքի երեխաների մոտ      / հատկապես ձախլիկների մոտ/: Նրանք  գրքերը, նկարները նայում են շրջված կամ շեղ պահելով, հաճախ  այդպես էլ նկարում են: Սակայն տարիքի հետ այն աստիճանաբար վերանում է:

Հայելային գիրն առավել կայուն բնույթ է կրում մտավոր հետամնաց, խոսքային զարգացման խանգարումներով երեխաների մոտ /ալալիա, աֆազիա/, այսինքն`  գլխուղեղի օրգանական ախտահարումների ժամանակ: Այդ դեպքում պահանջվում է հատուկ շտկողական աշխատանք`ուղղված տեսողական ընկալման, տեսողական հիշողության, տարածական ընկալման զարգացմանը:

Հայելային գիրը հաղթահարելու համար անհրաժեշտ է.

  • Ճանաչել, գտնել իրար վրա պատկերված նկարների ուրվագծերը:
  • Գտնել առարկայի բացակայող մասը:
  • Մինչև գրին անցնելը սովորողի ձեռքը դանդաղ շարժել տողի ձախ կողմից դեպի աջ:
  • Համեմատել հայելային տառը նորմալի հետ:
  • Տառի ճիշտ օրինակը դնել սովորողի աչքի առաջ:
  • Կողմնորոշվել սեփական մարմնի մեջ` տարբերակել ձախ և աջ կողմերը:
  • Կողմնորոշվել իրեն շրջապատող տարածության մեջ / ինչպես նաև  տետրի մեջ/:Image