Ժողովրդական փորձն ու գիտնականների ուսումնասիրություններն ապացուցեցին, որ հոտերն ունակ են ղեկավարելու տրամադրությունն ու աշխատունակությունը:

 Ֆիզիոլոգ Դ.Ի. Շատենշտեյնը 1939թ. առաջին անգամ գիտականորեն հիմնավորեց և փորձնականորեն ապացուցեց, որ որոշ հոտառական գրգիռներ ազդում են շատ գործառույթների վրա: Այժմ արոմատոթերապիան կիրառվում է տարբեր նպատակներով՝ հանգստացնելու, սթրեսային վիճակից հանելու, նյարդային համակարգը գրգռելու, աշխատունակության բարձրացման և այլն:

 Բույրերը լայն կիրառություն են գտել հատկապես գերակտիվ երեխաների հետ աշխատելու ժամանակ: Ռեհանից, գինձից, հրեշտակախոտից ստացված եթերային յուղերը և մի շարք բույսերի համակցությունները հանգստացնում են չափից ավելի գրգռված նյարդային համակարգը: Անգլիացի բժիշկ Ռ. Բախը 1930 թ. հիմնել է մի ամբողջ շարք ծաղիկների լուծույթներ, որոնք ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա: Նա լայնորեն կիրառում էր ուռենու լուծույթը՝ լարվածությունը, գրգռվածությունը, լալկանությունը վերացնելու համար:

 Արոմատոթերապիան կիրառում են մուզիկոթերապիայի հետ համատեղ:

 

 

 

Շարունակություն

Ըստ Մ.Ա. Պովալյաեվի