Շարժենք մեր մատիկները

 Image

Ապացուցվել է, որ ձեռքի մատների շարժումները դրդում են կենտրոնական նյարդային համակարգի զարգացմանը և արագացնում  երեխայի խոսքի զարգացումը:  

Խոսքային խնդիրներ ունեցող երեխաների մոտ հաճախ հանդիպում է շարժողական ոլորտի ոչ լիարժեք զարգացում,  այդ թվում և ձեռքի մատների շարժումների հավասարակշռման խնդիրներ: Նման երեխաների  մոտ մատների շարժումների զարգացումը հիմք է հանդիսանում խոսքի ձևավորման համար:

Երեխայի խոսքի զարգացման մակարդակը ուղղակիորեն կապված է ձեռքի մատների նուրբ  շարժումների ձևավորվածության մակարդակից, որոնց լիարժեք զարգացումը  նպաստում է ուշադրության, հիշողության, մտածողության, լսողական և տեսողական ընկալման, խոսքի զարգացմանը:

Այդ իսկ պատճառով նուրբ մոտորիկայի զարգացմանն ուղղված աշխատանքը պետք է անցկացվի կանոնավոր:

Ձեռքի մատների, ափի վրա կան <ակտիվ կետեր>, որոնց մերսումը դրական է ազդում ինքնազգացողության վրա, ինչպես նաև լավացնում է գլխուղեղի աշխատանքը:

Մատների վարժություններն ու խաղերը.

  • Զարգացնում են խոսքը՝  լավացնում են արտաբերությունը և հարստացնում բառապաշարը:
  • Նախապատրաստում են  ձեռքը  գրելուն:
  • Զարգացնում են ուշադրություն, համբերատարություն, երևակայություն ՝ ձևավորում են ստեղծագործական ունակություններ:
  • Զարգացնում են տեսողական ընկալումը:
  • Նպաստում են սեփական մարմնի կառավարմանը:
  • Առաջացնում են  դրական հույզեր: