Կակազությունը խոսքի տեմպի և ռիթմի խանգարում է, որը պայմանավորված է ծայրամասային խոսքային ապարատում առկա մկանունքի ջղաձգումներով:

Կակազության ժամանակ առաջանում են տարբեր տիպի ջղաձգումներ, որոնք տեղակայնվում են հիմնականում խոսքային ապարատում:

Խոսքային ջղաձգումները իրենց արտահայտման ձևով լինում են 3 տեսակի`

  • Կլոնիկ, որի ժամանակ կրկնվում է մի քանի անգամ նույն հնչյունը կամ վանկը:
  • Տոնիկ, երբ կակազողը փորձում է արտաբերել բառը, հնչյունը կարծես «քարանում է »:
  • Կլոնիկ-տոնիկ կամ խառն, երբ  կակազողի մոտ առկա են և’ կլոնիկ, և’ տոնիկ ջղաձգումներ:
  • <Առանձնացնում են կակազության 2 ձև` նևրոտիկ և նևրոզանման:

     

    Նևրոտիկ կակազությանը բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները.

    • Կակազությունը հիմնականում ձևավորվում է 2-5 տարեկանում:
    • Ծավալուն ֆրազային  խոսքի առկայությունը մինչև կակազության առաջացումը:
    • Կակազությանը նախորդում է սուր կամ խրոնիկ տրավմա:
    • Ջղաձգումները մեծ մասամբ կախված են կակազողի հուզական վիճակից :
    • Որոշակի պայմաններում սահուն խոսքի հնարավորություն` հուզական հանգիստ մթնոլորտում, խոսելու , շեղվելու, մենակության ժամանակ:

    Նևրոզանման կակազությունը բնութագրվում է .

    • Ջղաձգային կծկումները ի հայտ են գալիս սովորաբար 3-4 տարեկանում:
    • Ջղաձգային կծկումների առաջացումը  համընկնում է  ֆրազային խոսքի զարգացման փուլի հետ:
    • Կակազության սկիզբը աստիճանական է և պայմանավորված չէ հոգեկան տրավմա առաջացնող իրավիճակի հետ:
    • Կակազողի խոսքի որակը կախված չէ խոսքային իրավիճակից:
    • Խոսելու պրոցեսի վրա կակազողի ուշադրության հրավիրումը թեթևացնում է խոսքը:
    • Ֆիզիկական կամ հոգեկան հոգնածությունը վատացնում է խոսքի վիճակը:

    Կակազության այս 2 ձևերի դեպքում էլ առաջանում են հետևյալ ոչ խոսքային ախտանիշները.

    • Վախ կամ հետապնդող մտքեր:
    • Շարժողական կամ խոսքային փոխօգնող շարժումների առկայություն:
    • Նկատվում է անձնային որակների փոփոխություն / ագրեսիվ գրգռված կամ ինքնամփոփ , խեղճացած/:

     

    Կակազության առաջացման պատճառները բաժանվում են 2 մեծ խմբի` նախատրամադրող և հարուցիչ:

    Նախատրամադրող պատճառներին են դասվում .

    • Բնակազմական նախատրամադրվածությունը:
    • Բարդեցված հղիությունը, որը հետագայում անբարենպաստ է անդրադառնում երեխայի նյարդային համակարգի վրա:
    • Երկարատև սոմատիկ հիվանդությունը:
    • Երեխայի խոսքի հապաղումը:
    • Երեխաներին գերծանրաբեռնելը խոսքային ինֆորմացիայով խոսքի զարգացման համար կրիտիկական փուլերում:
    • Ընտանեկան նյարդային, հոգեկան  անհանգիստ վիճակը:

     

    Հարուցիչ պատճառների շարքին են դասվում.

    • Գերուժեղ արտաքին ազդակի ներազդումը:
    • Ձախլիկ երեխաների կտրուկ դաստիարակումը աջլիկության:
    • Ընդօրինակումով կակազությունը:

    Կակազության շտկման համար միաժամանակ աշխատում են տարբեր մասնագետներ` նյարդաբանը, հոգենյարդաբանը, հոգեթերապևտը, լոգոպեդը, ֆիզիոթերապևտը: