Գունաթերապիան / քրոմոթերապիա/ մի գիտություն է, որն ուսումնասիրում է գույնի հատկությունները: Գույները կարող են ունենալ բարենպաստ կամ անբարենպաստ ազդեցություն: Նրանց մի մասը հանգստացնում է, նպաստում է ներքին ուժի կուտակմանը, մյուս մասը կարող է նյարդայնացնել, հոգնեցնել, առաջացնել բացասական հույզեր: Գունային զգացողությունը, նրանց ներգործությունը խիստ անհատական են: Օրինակ, կապույտ գույնն ունի հանգստացնող ազդեցություն, թուլացնում, հանում է սպազմերը, սպազմատիկ բնույթի գլխացավերը, իջեցնում է ախորժակը: Մտավոր գործունեությունը նպատակահարմար է իրականացնել կապույտ ֆոնի ներքո: Հոգեկան գրգռված վիճակների ժամանակ օգտագործվում է կապույտ գույնի արգելակող ազդեցությունը:

Կարմիր գույնն ակտիվացնում, բարձրացնում է ֆիզիկական աշխատունակությունը, առաջացնում է ջերմության զգացողություն, խթանիչ ազդեցություն է ունենում հոգեկան գործընթացների վրա:

Մանուշակագույնը ճնշող ազդեցություն է ունենում հոգեկան և ֆիզիոլոգիական գործընթացների վրա, իջեցնում է տրամադրությունը:

Կանաչը հանգստացնում է, ստեղծում է դրական տրամադրոթյուն: Սոմատիկ թույլ, տեսողության խանգարումներ ունեցող, բորբոքային պրոցեսներով երեխաների վրա այս գույնն ունենում է բարենպաստ ազդեցություն:

Գիտնականներն ապացուցել են, որ լուսային և գունային էֆեկտների փոփոխությունները ազդում են մարդկանց վեգետատիվ նյարդային համակարգի, ներզատիչ գեղձերի, ինչպես նաև մարդու կենսական օրգանների և օրգանիզմում ընթացող գործընթացների վրա:

 

Շարունակություն

Ըստ Մ.Ա. Պովալյաեվի