download

Լոգոպեդական հոգեթերապևտիկ խաղերն ուղղված են երեխայի խոսքի, վարքի և հուզական խանգարումների շտկմանը:

Լեգոխորանարդիկներով խաղը  համարվում է  լոգոպեդական հոգեթերապևտիկ միջոցներից մեկը:

Լեգոներով խաղը զարգացնում է  երեխայի մանր մոտորիկան, գույնի և ձևի մասին պատկերացումները, տարածական կողմնորոշումը, դրական է ազդում խոսքի զարգացման, նրա սահունության վերականգնման վրա:

Լեգոներով խաղն ունի մի շարք առավելություններ.

  • Լեգոխորանարդիկներով  աշխատելիս երեխան շոշափում է այն՝ առանց վախենալու, որ կփչացնի և կկոտրի այն:
  • Խաղալու ժամանակ երեխայի մոտ միշտ ստացվում են գեղեցիկ, գունագեղ կառույցներ՝ անկախ նրա ստեղծագործական ունակություններից: Երեխան գործում է ավելի ինքնավստահ և չի վախենում անհաջողությունից:
  • Լեգոներով կարելի է խաղալ ոչ միայն սեղանի վրա, այլև հատակին՝ գորգի վրա. երեխան պարապմունքի ժամանակ չի ունենում անշարժ, նստած դիրք, ինչը հատկապես կարևոր է ֆիզիկապես թույլ երեխաների համար:
  • Լեգոներով խաղալն անվտանգ է. հնարավոր չէ նրանով կտրել մատը, կուլ տալ և այլն:
  • Լեգոներ հավաքելը շատ հեշտ է և արագ: