Изображение

Նպատակ` զարգացնել հնչունային վերլուծություն կատարելու ունակությունը, ուշադրությունը, ընդհանուր մոտորիկան:

Անհրաժեշտ նյութեր`գունավոր կավիճներ:
Ընթացք` խաղն անցկացնել դրսում` ասֆալտի վրա կավիճով գծել 6 հավասարաչափ վանդակներ, որի մեջ երեխայի հետ գունավոր կավիճներով նկարել նկարներ, օրինակ` ամպ, արև, թիթեռ, սունկ, ծաղիկ, խնձոր: Հետո դասավանդողը հրահանգում է երեխային` որ բառի մեջ կա <<ա>> հնչյունը, ցատկիր 1 ոտքով, իսկ որտեղ չկա` 2 ոտքով: Հետո հրահանգը փոխվում է`ցատկիր միայն այն վանդակի մեջ, որտեղ կա <<ա>> հնչյունը կամ` որտեղ չկա: Խաղը կարելի է խաղալ նկարները և դրանց համապատասխան հնչյունները փոխելով: