1. 2-3 շաբաթական հասակում բարձր ձայներից ձեր երեխան վեր է թռչում թե ոչ:
  2. 2-3 շաբաթական հասակում ձայն լսելիս ձեր երեխան մի պահ անշարժանում է:
  3. Քնած երեխային բարձր ձայները անհանգստացնում են:
  4. 4 ամսականում երեխան թեքում է գլուխը հնչող խաղալիքի կամ ձայնի կողմը:
  5. 1-3 ամսականում աշխուժանում է երեխան` լսելով մոր ձայնը:
  6. 1,5-6 ամսականում երեխան արձագանքում է կտրուկ ձայների վրա` ճիչով կամ աչքերը լայն բացելով:
  7. 2-4 ամսականում ձեր երեխան գղգղում է:Այդ ձայները մոնոտոն են թե առոգանությամբ հարուստ:
  8. 4-6 ամսականում երեխայի գղգղանքը անցնում է թոթովանքի:
  9. Երեխայի մոտ առաջանում է հուզական թոթովանք ծնողներին տեսնելիս:
  10.  8-10 ամսականում երեխայի մոտ առաջանում են նոր վանկեր:
  11.  6-7 ամսականից բարձր երեխան թեքվում է իր անունը լսելիս:
  12.  8-10 ամսականում երեխան կատարում է պարզ խնդրանքներ:
  13.  Մեկ տարեկան հասակում երեխան ասում է առաջին բառերը:
  14.  1,5-2 տարեկան հասակում երեխան արտաբերում է երկբառանի արտահայտություններ:
  15.  2 տարեկանից բարձր երեխան հաղորդակցման ժամանակ ուշադիր նայում է խոսողի դեմքին:

 

  • 1-14 հարցերի բացասական պատասխանների  և 15 –րդ հարցի դրական պատասխանի ժամանակ լսողության խանգարման կասկած կարող է լինել:Այս դեպքում առաջարկվում է իրականացնել լսողության հետազոտում: