Եթե երեխան խոսելուց առաջ ունենում է կանգառներ, հաճախակի կրկնում է միևնույն բառը, արտահայտությունը, ուրեմն դուք կարող եք անհանգստանալ: 2- 7 տարեկան երեխայի ոչ սահուն խոսքը համարվում է նորմալ: Խոսքի հասկացումն ու դրա օգտագործումը բարդ և երկարատև պրոցես է: Շատ երեխաներ հասկանում են խոսքը մինչև իրենց միտքը բառերով արտահայտել կարողանալը: Անվստահ և կրկնվող խոսքը երեխաների մոտ կարող է լինել նորմայի տարբերակ: Բայց եթե այն հանդիպում է հաճախակի ` լարվածությունից կամ խուսափելուց ելնելով,  կարող են նոր սկսվող կակազության նշաններ լինել:

Կակազության սկզբնական փուլում դիտվում են հետևյալ նշանները.

  • Հաճախ նկատվում է բառի կրկնություն:
  • Հնչյունների երկարացում:
  • Հաղորդակցման, առանձին բառերի արտասանման խուսափում:
  • Տխուր տեսք:
  • Դեմքի մկանների, պարանոցի, ձայնի ընդհանուր լարվածություն:
  • Խոսքի մեջ ձայնի ուժգնության անսպասելի բարձրացում:

Ինչպես  սեփական երեխայի մոտ քչացնել կակազության զարգացումը

Գոյություն ունեն տարբեր միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի քչացնել կակազության զարգացումը: Դուք կարող եք փոխել ձեր խոսքը, օրվա ռեժիմը, ստեղծեք այնպիսի դրական միջավայր, որը էապես կարող է փոխել ձեր երեխային:

Խոսեք դանդաղ և սահուն : Խոսելով առավել սահուն, դուք կարող եք նպաստել, որպեսզի ձեր երեխայի խոսքը ևս դառնա սահուն: Ավելի լավ է չասել երեխային, որ նա խոսի դանդաղ, այլ դուք նրա հետ խոսեք դանդաղ, հանգիստ և թեթև: Համոզվեք, որ ձեր խոսքը սահուն է, հավասարաչափ, ռիթմիկ, այնպես , ինչպես հոգեթերապևտինը սեանսի ժամանակ:

Ընդմիջումներ արեք ձեր խոսքում. հատկապես այն ժամանակ, երբ երեխան ավարտել է իր խոսքը և դուք ձերը պիտի սկսեք:

Քիչ հարցեր տվեք: Հարցերը հաճախ ճնշում են գործադրում երեխայի վրա, նա իր պատասխանի համար ժամանակի սահմանափակում է զգում: Ավելի լավ է, երբ մեկնաբանությունները, խոսքը սկսվում է <<Ինչ ես կարծում>>, << Արի>>, << Ինչ կասես>> արտահայտություններով:

Ուշադիր լսեք նրան, թույլ տվեք, որ երեխան ինքը սկսի զրույցը և ինքը ընտրի զրույցի թեման: Մի ընդհատեք , եթե անգամ ձեզնից երկար ժամանակ է խլում մինչև նրա խոսքն ավարտին հասցնելը:

Զրույցի համար հատուկ ժամ հատկացրեք: Խաղի, հաղորդակցման և զրույցի համար հատուկ ժամեր հատկացրեք, դա կօգնի,որ  երեխայի խոսքն առավել սահուն դառնա: Այդ ժամանակն օգտագործեք, որ ձեր խոսքը դարձնեք առավել սահուն և հանգիստ: Թույլ տվեք, որ երեխան ընտրի` ինչ խաղով է ցանկանում խաղալ: Երեխային հատկացված ժամանակը կբարձրացնի նրա ինքնագնահատականը, որը կօգնի նրա խոսքի տեմպի կարգավորմանը: