1-ին ամիս

  • Երեք շաբաթականից նկատվում է հայացքի կենտրոնացում:
  • Առաջին ամսվա վերջում նայում է մեծահասակին և ժպտում:
  • Արտաբերում է առանձին ձայնավոր հնչյուններ:

2-րդ ամիս

  • Ուղիղ է պահում գլուխը:
  • Նկատում և նայում է մեծահասակին, պատասխանում է ժպիտով, փնտրում է նրան, հայացքը թեքում է դեպի ձայնի աղբյուրը:
  • Սկսում է գղգղալ:

3-րդ ամիս

  • Թեքում է գլուխը դեպի ձայնը:
  • Հետաքրքրվում է խաղալիքով, ինչն արտահայտվում է լսողական և  տեսողական կենտրոնացմամբ:
  • Ձգվում է դեպի խաղալիքը:
  • Խաղալիքը բռնում է ձեռքում:
  • Պառկում է փորիկի վրա` հենվելով ձեռքերի վրա, բարձր պահելով գլուխը:
  • Փոքրիկը սկսում է ներազդել մարդկանց վրա`մղելով նրանց կապի մեջ մտնել իր հետ:
  • Երկար ձայնակցում է ոչ միայն ի պատասխան մեծահասակի խոսքին,այլև երբ մենակ պառկած է օրորոցում:

4-րդ ամիս

  • Կարող է բռնել խաղալիքը:
  • Մարմնի շարժումները դառնում են ավելի ազատ և շարժուն:
  • Ինքնուրույն շրջվում է փորի վրա:
  • Թեքում է գլուխը դեպի ոչ բարձր ձայները:
  • Սովորում է նայել և հետևել առարկաների շարժումներին:
  • Հետևել դրանց տեղաշարժմանն ավելի հեռու տարածությունից:
  • Մեծանում է հետաքրքրությունը խաղալիքների նկատմամբ:
  • Ավելանում են ձայնային ռեակցիաները:

5-6 –րդ ամիսներ

  • Ինքնուրույն շրջվում է փորիկի վրա:
  • Կանգնում է մեծահասակի օգնությամբ` հենվելով ոտնաթաթերի վրա:
  • Ձեռքերը,առարկաները տանելով բերանը` տեղեկատվություն է ստանում դրանց հատկությունների մասին:
  • Սիրում է շրջել սենյակներով մեկ / մեծահասակի գրկում/:
  • Հաճախակի գղգղում է, ձայներ արձակում:
  • Ձայնային ռեակցիաները և շարժումները դառնում են ցանկությունների արտահայտման միջոց:
  • Վեց ամսականում սկսում է նստել:
  • Վերցնում է հետաքրքող առարկաները և թափահարում, փորձում է` ինչ համ ունեն:
  • Ձայնով ճանաչում է որոշ մարդկանց:
  • Գլուխը թեքում է դեպի ձայնի աղբյուրը:
  • Ականջ է դնում ձայներին:
  • Ժպտում է, երբ հետը խոսում են:
  • Շուրթերի վրա պղպջակներ է անում:
  • Սիրում է պառկած խաղալ, հետևել իր ձեռքերին:
  • Վեցերորդ ամսվա վերջում սկսում է թոթովել:
  • Կրկնում է որոշ հնչյուններ:

7-12 –րդ ամիսներ

  • Սողալ փորիկի վրա:
  • Կանգնել և օգնությամբ քայլել:
  • Պառկած դիրքից ինքնուրույն նստել:
  • Փորձում է ինքնուրույն գդալով ուտել, խմում է բաժակից և պահում է իր շիշը:
  • Սիրում է պահմտոցի խաղալ:
  • Փորձում է նկարել:
  • Հագնվելիս ինքն օգնում է իրեն` մտցնելով ոտքը կոշիկի, և ձեռքը թևքի մեջ:
  • Հասկանում է << կարելի է>>, << չի կարելի>> բառերի նշանակությունը:
  • Հասկանում է պարզ խնդրանքներ և կատարում է դրանք:
  • Ճանաչում է բառեր, որոնք նշանակում են ծանոթ առարկաներ:
  • Ճանաչում է և արձագանքում է իր անունին:
  • Թոթովում է` կիրառելով բազմազան հնչյուններ, հնչյունակապակցություններ:
  • Նմանակում է մեծահասակների խոսքի հնչյունները և առոգանությունը:
  • Լսում է, երբ իր հետ խոսում են:
  • Սկսում է հասկանալով կիրառել խոսքը:
  • Արտաբերում է 1-3 բառ, սովորաբար գոյական:

13-18 ամսականում

  • Վազում, սակայն հաճախակի ընկնում է:
  • Կարողանում է որոշակի հագուստ հանել` գուլպա, գլխարկ:
  • Կիրառում է թոթովանքային բառեր, նմանակում է մեծահասակի խոսքին:
  • Կատարում է պարզ հրահանգներ:
  • Ճանաչում է 1-3 մարմնի մասեր:
  • Արտաբերում է  3-20 և ավելի բառեր, հիմնականում գոյականներ:

18-24 ամսականում

  • Քայլում է առանց օգնության:
  • Տեղաշարժվել կողքով և հետ-հետ:
  • Պարանից քաշել խաղալիքը:
  • Հավաքել բուրգի օղակները ձողի վրա:
  • Կատարել խաղալիքների հետ տարբեր շարժումներ:
  • Զբոսանքի ժամանակ շուրջը նայել:
  • Հատակից առարկաներ հավաքել` չթափելով դրանք:
  • Որևէ մեկի օգնությամբ աստիճաններով բարձրանալ և իջնել:
  • Ցատկել:
  • Բարձրանալ և կանգնել աթոռին:
  • 3 խորանարդներից աշտարակ կառուցել:
  • Արտաբերել  50-100 և ավելի բառեր:
  • Օգտվել հարցական առոգանությունից:
  • Պատասխանել << Ինչ է սա>> հարցին:
  • Սիրով լսել հեքիաթներ և պատմություններ:

2-3 տարեկանում

  • Աստիճաններով ինքնուրույն բարձրանում և իջնում է:
  • Ցատկում է ,քայլում ոտնաթաթերի վրա, կանգնում մեկ ոտքի վրա:
  • Թերթում գիրքը:
  • 6 խորանարդիկներից կառուցում աշտարակ:
  • Խմում լիքը բաժակից` բռնելով այն մեկ ձեռքով:
  • Ծամում պինդ ուտելիք:
  • Ինքնուրույն հանվում:
  • Հասկանում ասածի մեծ մասը:
  • Գրքի մեջ ցույց է տալիս առարկաների պատկերները, երբ որ դրանք անվանում են:
  • Կատարում է պարզագույն հրահանգներ:
  • Պատասխանում է պարզ հարցերի:
  • Սիրում է լսել հեքիաթներ, փոքրիկ պատմություններ, ոտանավորներ:
  • Գիտի 500-900 և ավելի բառերի իմաստը:
  • Արտաբերում է 50-250 և ավելի բառ:
  • Գոյականները կիրառում է եզակի և հոգնակի թվով:
  • Բայերը կիրառում է ներկա և անցյալ ժամանակով: