Գիտական հետազոտությունը ցույց է տվել սովորողի հետաքրքրության և իրական ուսուցման միջև եղած կապը: Ըստ դոկտոր պրոֆեսոր Ռաջա Մազնահի` ուշադրությունը, կենտրոնացումը, անակնկալի զգացումը, հուզմունքը, ուրախությունը, դրանք բոլորը սովորողի սովորելու նկատմամբ հետաքրքրության  կարևոր ցուցանիշներ են: Երբ մանկական հետաքրքրասիրությունը մեծանում է, նրանք ցանկանում են իմանալ առավել շատ տեղեկություններ, որպեսզի պատասխանեն իրենց ինչուներին: Ապացուցված է, որ տեխնոլոգիան նպաստում է երեխաների հետաքրքրությունները բավարարելուն, հատկապես դասարանում: Շատ դպրոցներ սկսեցին մտածել կիրառելու տեխնոլոգիաների առավելությունները իրենց դասարաններում: Smart գրատախտակն առաջինն էր, որն անցավ նրանց մտքով:

Smart գրատախտակները ստեղծվել են 1991 թվականին` Smart տեխնոլոգիաներ ընկերության կողմից: Այն ինտերակտիվ գրատախտակ է, որը արտացոլում է պատկերները պրոյեկտորից համակարգիչ և դեպի գրատախտակ: Չափերով կարող է լինել տարբեր և կարող է լինել շարժական կամ պատին ամրացված: Smart գրատախտակներից ամենահիանալին ամբողջությամբ սենսորային էկրանովն է: Այդտեղ կարելի է նախապես ներբեռնել  նկարներ, ֆիլմեր, գործունեություններ, որոնք իդեալական են դասավանդողների համար և որի շնորհիվ  դասերը հեշտ են կառուցվում և սովորելու համար դառնում զվարճալի: Սովորողները հաճույք են ստանում Smart գրատախակով աշխատելիս այն պարզ պատճառով, որ այն վերահսկելի է: Դա հնարավորություն է տալիս նրանց ինքնուրույն ինչ-որ բան անել: Իրենց փոքրիկ մատներով նրանք կարողանում են շարժել առարկաները էկրանի վրա, գունավորել, նկարել, հպվելով որոշակի առարկաներին` ձայն ստանալ և այլն:

Երեխաների կարողությունները զարգանում են հինգ հիմնական ուղղություններով.

  1. Իմացական զարգացում` երեխան կարողանում է սովորել և լուծել խնդիրներ:
  2. Սոցիալական և հուզական զարգացում` երեխան կարողանում է շփվել մյուսների հետ:
  3. Խոսքի զարգացում` երեխան կարողանում է հասկանալ և սովորել լեզու:
  4. Նուրբ մոտորիկա` երեխան կարողանում է օգտագործել իր մանր մկանները` հատկապես  ձեռքի և մատների` հավաքել փոքր առարկաներ, բռնել գդալը, թերթել գրքի էջերը կամ նկարել մատիտներով:
  5. Խոշոր մոտորիկա` երեխան կարողանում է օգտագործել խոշոր մկանները` քայլելիս, վազելիս, ցատկելիս, բարձրանալիս և այլն:

Smart գրատախտակի վերաբերյալ իրականացվել են բազմաթիվ հետազոտություններ` նրա  ազդեցությունը, ինչպես մեծ , այնպես էլ կրտսեր տարիքի երեխաների վրա : Հետազոտություններն ուսումնասիրում են Smart-ի օգտագործման հնարավորությունները և կրտսեր երեխաների մոտ այդ հինգ ուղղությունների զարգացման մեծացումը:

Անշուշտ, Smart տեխնոլոգիան կարող է օգնել:

Առաջին հերթին, կարևոր նշանակություն ունեն շարժողական հմտությունները: Այդ հմտությունները երեխայի կյանքում դիտվում են որպես վաղ զարգացում: Աշխատելով սենսորային էկրանով Smart գրտախտակների վրա` երեխաները կարողանում են բարձրացնել ձեռքերը, օգտագործել իրենց մատները: Համակարգիչների աշխատանքային սեղանի վրա պետք է օգտագործել մկնիկ, որը ոչ բոլոր երեխաների համար  կարող է լինել  զարգացնող: Smart գրատախտակն օգտագործելիս` երեխաներն օգտագործում են իրենց մատները, որը ոչ միայն առավելություն է, այլև զարգացնող: Արիզոնա նահանգի Թոմաս Ջեֆերսոնի համալսարանում Smart գրատախտակները նպաստեցին երեխաների միջև շփման զարգացմանը: Երեխաները կարողանում են աշխատել միասին` յուրաքանչյուրը կարող է իրականացնել տարբեր գործողություններ միևնույն ժամանակ: Օրինակ` մի երեխա կարող է շարժել առարկան, իսկ մյուսը` գրել կամ նկարել: Երեխաները կարող են միասին ստեղծել նկարներ, ինչը շատ հետաքրքիր է կրտսեր դպրոցականների համար: Շնորհիվ այդ համագործակցության` երեխաները հնարավորություն ունեն տեսնելու, լսելու, շոշափելու, ինչն օգնում է սովորելիս և խնդիրներ լուծելիս: Smart գրատախտակն օգտագործելով` կրտսեր դպրոցականների մոտ զարգանում է նաև լեզուն: Կրտսեր դպրոցականներն երբեմն ունենում են միևնույն լեզվական խնդիրները, օրինակ` « ռ » հնչյունը հաճախ փոխարինվում է այլ հնչյունով: Երեխաներն, իհարկե, ընդօրինակում են խոսքը այլ երեխաներից, բայց նաև սովորում են տեսողության օգնությամբ: Power Point ծրագիրը կրտսեր դպրոցականների խոսքի ուսուցման ուղիներից մեկն է: Power Point ծրագիրը նման է բառաքարտերի օգտագործմանը: Յուրաքանչյուր սլայդ ունենում է տվյալ հնչյունը պարունակող բառը և նկարը, որը երեխան սովորում է: Այդ գործունեությունն օգտագործվում է Smart գրատախտակի վրա, որի օգնությամբ երեխան աշխատում է իր խոսքի վրա և հնարավորություն տալիս ընթերցել այն: Խոսքի խրախուսման մեկ այլ ձև է, երբ երեխաներն հնարավորություն են ունենում բացատրել, թե  ինչ են արել Smart գրատախտակի վրա: Դա հնարավորություն է տալիս երեխաներին օգտագործել իրենց բառերը և ինքնարտահայտվել: Smart գրատախտակն օգտակար է բոլոր երեխաների համար` անկախ տարիքից և կարողություններից: Դրա գլխավոր ազդեցությունը երեխաների ուշադրությունը պահելու կարողությունն է և սա, իհարկե, շատ կարևոր է, քանի որ կրտսեր դպրոցականներն ունեն ուշադրության կարճատև կենտրոնացում: Ասիայում մի հատուկ մանկավարժ որոշեց օգտագործել  Smart  գրատախտակ` անկախ երեխաների ունեցած կարողություններից, նա հայտարարեց դրա առավելության մասին ինտերակտիվ ուսուցման ժամանակ: Երեխաներն, իսկապես, չէին խոսում իրար հետ և  չէին շեղվում, երբ աշխատանք էր տարվում մեկ այլ սովորողի հետ:  Smart գրատախտակը օգնում էր նրանց ողջ գործունեության ժամանակ մնալ կենտրոնացված:

Արիզոնա նահանգի Թոմաս Ջեֆերսոնի համալսարանում սկսեցին իրականացնել մի ծրագիր` Smart ինտեգրացիա անունով: Ծրագիրը աջակցում էր բոլոր երեխաներին` անկախ իրենց կարողություններից, սովորել միասին` տեխնիկան օգտագործելու միջոցով: Նախագիծը փորձարկվեց տասներկու սովորողի հետ, որոնց մոտ աուտիզմ էր և մանկական ուղեղային կաթված. նրանք ընդգրկվեցին «սովորական» դասարանում: Այնտեղ տեղադրվեց Smart գրատախտակ և հրաշք տեղի ունեցավ` թ’ե դասավանդողի, և թ’ե սովորողների համար: Լոգոպեդ Ալեքսանդրա Դանը այդ նախագծի հետ կապված նպատակ ուներ, ըստ որի` այդ սովորողները պետք է սովորեին տարբերակված ուսուցմամբ: Նա որոշեց օգտագործել այնպիսի օգնող միջոցներ, ինչպիսիք են`ձայնային սարքավորումները, անջատիչները, ներառական ուսուցման համար հատուկ ծրագրերը, որոնք Smart գրատախտակի միջոցով թույլ կտային բոլոր սովորողներին մասնակցելու դասերին: Գրատախտակը հնարավորություն տվեց հատուկ կարիքով սովորողներին մասնակցել տարբեր գործունեություններին և լինել ինքնավստահ` իրենց հասակակիցների հետ սովորելիս: 10 ամիս անց, Smart ինտեգրացիա նախագծի համար  օգտագործելով Smart գրատախտակը, դասավանդողները համոզվեցին, որ այդ սարքը հենց այն է, ինչ իրենց պետք է: Նրանք հայտարարեցին, որ այդ ընթացքում ավելի շատ դասավանդում են իրականացրել, քան վարքի կառավարում: Մի դասավանդող հպարտությամբ խոսեց իր սովորողներից մեկի մասին, ով անխոս էր, սակայն 10 ամիս անց, Smart գրատախտակի շնորհիվ, սկսեց խոսել ամբողջական նախադասություններով:

Smart գրատախտակով աշխատանքը իդեալական է ինչպես կրտսեր դպրոցականների, այնպես էլ ավելի փոքրերի, անգլերենը որպես երկրորդ լեզու սովորողների, նաև հատուկ ուսուցում կազմակերպելու համար:

Աղբյուրը`http://tnt.asu.edu/files/Smartboards_Newsletter_Aug.pdf