Նպատակ- բառապաշարի հարստացում:

Անհրաժեշտ պարագաներ- բառաքարտեր, մարկեր:

Ընթացք- Խաղն անցկացվում է երկու կամ ավել սովորողի հետ:

Սեղանին հակառակ ուղղությամբ դրվում են բառաքարտեր, որոնց վրա գրված են մարմնի տարբեր մասեր: Սովորողներից մեկը վերցնում է բառաքարտերից որևէ մեկը, մտքում կարդում է բառը, այնուհետև ցույց է տալիս իր վրա, մյուս սովորողը պետք է ասի անվանումը և բառը գրի գրատախտակին: Գրելու ժամանակ ընկերը պետք է ուշադիր հետևի և գնահատի նրան: Այնուհետև դերերով փոխվում են: