Նպատակ- Զարգացնել բառապաշարը, ընդհանուր մոտորիկան:
Անհրաժեշտ պարագաներ – Գնդակ:
Ընթացք – Երեխաները շրջան են կազմում, մեջտեղում կանգնում է խաղավարը: Նա նետում է գնդակը խաղացողներից մեկին, որի ընթացքում արտասանվում է հետևյալ չորս բառերից մեկը` հող, օդ, ջուր, կրակ: Եթե խաղավարը ասում է ` « հող», ապա նա , ով բռնել է գնդակը, պետք է ասի որևիցե ընտանի կամ վայրի կենդանու անուն, « ջուր» բառի ժամանակ` ջրային կենդանու անուն, «օդ» բառի ժամանակ `թռչնի: « Կրակ» բառի ժամանակ բոլորը պետք է մի քանի անգամ արագ պտտվեն ` թափահարելով ձեռքերը: Այնուհետև գնդակը վերադառնում է խաղավարին: