Նպատակը– Սովորեցնել ընկալել երկրաչափական պատկերի ձևը, կատարել ընտրություն` ըստ օրինակի, զարգացնել ուշադրությունը, տեղանքում կողմնորոշվելու ունակությունը:

Անհրաժեշտ պարագաներ – Որևէ գույնի երկրաչափական պատկերների հավաքածու:

Ընթացքը – Երեխաներին բաժանել ենթախմբերի, տեղավորել սենյակի տարբեր կողմերում և բաժանել երկրաչափական պատկերները` յուրաքանչյուրին մեկական: Խմբավարի հրահանգով երեխաները պետք է գտնեն իրենց զույգին` համեմատելով, իրար վրա դնելով, մատով անցնելով ձևերի եզրագծերի վրայով: