Եթե ժամանակին չի կանխարգելվում խոսքային խանգարումներն առաջացնող պատճառները, դրանք իրենց հերթին բերում են երկրորդային և երրորդային խնդիրների: Այս առումով շատ կարևորվում է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, այն է.
• Հնարավորինս բացառել գլխի շրջանում հարվածները:
• Կանխարգելել տարբեր տիպի մանկական ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք ընթանում են բարձր ջերմությամբ:
• Ժամանակին բուժել քիթ, կոկորդ, ականջի հիվանդությունները:
• Ժամանակին բուժել ռախիտը, որի դեպքում առաջ է գալիս ծնոտի ոսկրային համակարգի տարբեր խախտումներ:
• Ժամանակին բուժել և պրոտեզավորել երեխայի ատամնաշարը:
• Ժամանակին վիրահատել խոսքային ապարատում առկա ճեղքվածքները/ շուրթի և քիմքի/:
• Պահպանել երեխայի նյարդային համակարգը:
• Հնարավորինս շատ խոսել երեխայի հետ:
• Մաքուր վերարտադրել այն բառերը, որոնք երեխան սխալ է արտաբերել:
• Երեխայի հետ իր թոթվանքային լեզվով չխոսել:
• Զարգացնել մանր մոտորիկան: