Նպատակը-Զարգացնել խոսքային շնչառությունը, ուշադրությունը, մանր մոտորիկան և մաթեմատիկական կարողությունները:
Անհրաժեշտ պարագաներ – Ջուր, աման, ձողիկ, կիտրոնի կորիզներ:
Ընթացքը – Խաղն անցկացվում է զույգերով: Ջրով լի ամանի մեջ զույգերից մեկը գցում է կորիզ և հաշվում է` «մեկ»: Խաղընկերը ձողիկով փչում է այնպես, որ կորիզը շարժվի, իսկ կորիզ գցողը պետք է երկու մատով հանի կորիզը: Այնուհետև հաջորդ կորիզն է գցում, այսպես շարունակ , մինչև հինգ կորիզ: Հետո դերերով փոխվում են: Հաղթում է այն թիմը, որն ամենաշատն է կորիզներ որսացել: