OLYMPUS DIGITAL CAMERA

Կտրտված նկարը կամ փազլը խաղ-գլուխկոտրուկ է, մոզաիկա, որը պահանջում է նկար կամ պատկեր ստեղծել կտրտված տարբեր մասերից: Փազլ խաղի հայրենիքը համարվում է Անգլիան. այն ամենատարածված խաղերից է, որը զարգացնում է տրամաբանական մտածողությունը, ուշադրությունը, հիշողությունը և երևակայությունը:

Այդ հրաշք-պատկերները շատ օգտակար են մարդու մտածողության ու ճանաչողական ունակությունների զարգացման համար:

Ըստ հոգեբանների` փազլով խաղալը նպաստում է առարկայական և տրամաբանական մտածողության, կամային ուշադրության, ընկալման զարգացմանը, ինչպես նաև առարկաների առանձնացումը ըստ ձևի, գույնի, չափի և այլն, սովորեցնում է ճիշտ ընկալել ընդհանուրի և մասնակիի միջև կապը, զարգացնում է ձեռքի մանր մոտորիկան:

Ներկայումս գոյություն ունեն մեծ թվով տարբեր տեսակի և ձևերի փազլներ: Դրանց բոլորի նպատակը մեկն է` բազմաթիվ կտրտված մասերից ստանալ մեկ ամբողջական նկար:

Փազլի բարդությունը կախված է կտրտված մասերի քանակից և չափսից` որքան շատ են կտրտված մասերի քանակը և որքան փոքր են դրանք,  այնքան այն բարդ է համարվում: Փոքր փազլի դասական քանակը 54 մասից է բաղկացած: Այդ և դրանից ավել քանակի մասերից / մոտավորապես 260 մասից/ բաղկացած փազլները մանկական են, նախատեսված են զարգացնել երեխաներին որպես անհատականություններ:

Մանկական փազլներում սովորաբար պատկերված են լինում հեքիաթների, մուլտֆիլմերի սիրված հերոսներ, ավտոմեքենաներ, տարբեր գունեղ նկարներ: