l6

 

1. Միաժամանակ փչել ուռեցնել երկու այտերը:

2. Հերթով փչելով ուռեցնել այտերը (օդը տեղափոխելով մեկ այտից մյուսը):

3. Այտերը ներս քաշել դեպի բերանի խոռոչ` պահելով ատամների արանքում:

4. Կատարել ծծելու շարժումներ: Շրթունքները միացրած կնճիթի նման առաջ բերել և հետո վերադարձնել նորմալ դիրքի: Ծնոտները սեղմել:

5. Ծնոտները սեղմած շրթունքները ձգել կողմ, վերև, ներքև` մերկացնելով երկու շարքի ատամները, լնդերը, իսկ հետո շուրթերը իրար հանգիստ միանում են (համապատասխանաբար արտասանել ի, ս, զ, պ, բ, մ):

6. Ատամները բաց, ծնոտները իրար կպած, շրթունքները կնճիթի նման բերել առաջ և կնճիթով ներշնչել օդի հոսքը, իսկ արտաշնչելիս արտաբերել –ս-, զ, ի :

7. Շրթունքները իրար միացրած բացել և փակել բերանը:

8. Ատամները բաց • Բացել բերանը • Միացնել ծնոտները • Միացնել շուրթերը:

9. Աննշան բացած բերանով բացել ատամները:

10. Շուրթերը ներքաշել խողովակի, ձագարի ձևով(ծնոտները իրարից հեռու) :

11. Շուրթերը ձգել ձագարի ձևով. Փչել մոմը, փչել փոքրի կղպջակներ(փչել –ու, օ-): Նախորդ բոլոր վարժությունները սկզբում իրականացվում է գրգիռի տարածմամբ, ներգրավելով հարևան ատամներին, իսկ հետո աստիճանաբար աշխատանքը կենտրոնանում է միայն շուրթերի վրա, իսկ մյուս բոլոր մկանային խմբերին տրվում է հնարավորություն օգնության հանգստի վիճակում:

12. Շուրթերը ներքաշել դեպի ներս և ատամներով պինդ սեղմել:

13. Ծնոտները սեղմած, շրթունքները միասին բարձրացնել վեր(դեպի քիթը) և ներքև:

14. Բարձրացնել վերին շրթունքը. Երևում է միայն վերին ատամնաշարը: 15. Ներքև քաշել ներքևի շրթունքը. Երևում է միայն ստորին ատամնաշարը :

16. Հերթով բարձրացնել երկու շուրթերը • Վերինը բարձրացնել • Ներքինը իջեցնել • Վերինը իջեցնել • Ներքինը բարձրացնել

17. Նմանակել ատամները ողողելուն: այս գործողության սկզբում կարելի է հերթով փչել այտերին:

18. Հավաքած օդը հերթով լցնել վերին շրթունքի մեջ, հետո` ներքևի շրթունքի մեջ:

19. Վերին շրթունքով ներծծել ստորին շրթունքը, և կտրուկ բացել բերանը :

20. Ստորին շրթունքով ներծծել վերին շրթունքը:

21. Կատարել շրթունքներով վիբրացիա (ձիու փռնչոց):

22. Շրթունքները կնճիթաձև, հետո նաև ձգված շարժել աջ և ձախ:

23. Շրթունքները կնճիթաձև, շրջանաձև պտտել :

24. Ծնոտները միասին ներքևի շրթունքը շարժել աջ և ձախ:

25. Ծնոտները միասին վերին շրթունքը շարժել աջ ու ձախ:

26. Ծնոտները միասին , շրթունքները իրար միացած շարժել վերև` դեպի քիթը և ներքև: Շնչել քթով:

27. Ուժային գիմնաստիկա (շրթունքների ողջ թուլության դեպքում) • Վարժություն բերանով • Ուժեղ փչել ուռեցնել այտերը, հնարավորության դեպքում օդը պահել շրթունքներով բերանի խոռոչում • Շրթունքներով պահել մատիտ, ապակյա խողովակ, շնչառության ժամանակ օդը դուրս է գալս բերանի ողջ անկյուններով` միանգամից կամ հերթով: