Համառություն. ցանկանալով հասնել իր ուզածին, երեխան դադարում է լսել մեծահասակներին:

Խանդ, դեսպոտիզմ. երեխան սկսում է ինքը որոշել, թե կպառկի արդյոք քնելու, թե ոչ, կուտի այս, թե մյուս կերակուրը, կարելի է, որ մայրիկը գնա և ինքը մնա տատիկի հետ: Եթե այս տարիքի երեխան նաև եղբայր կամ քույր ունի, ապա նրանց նկատմամբ էլ խանդ կզգա:

Ժխտողականություն. սա մեծահասակներին հակադրվելն է: Եթե նրան ինչ-որ բան են խնդրում, նա անպայման ճիշտ հակառակն է անում կամ էլ ընդհանրապես չի լսում:  Եթե երեխային ստիպեք ինչ-որ բան անել, նա անընդհատ կհակառակվի և մեծահասակների հետ վեճի մեջ կմտնի:

Արժեզրկում. այն ամենը, ինչ նախկինում թանկ էր երեխայի համար, այժմ դառնում է ոչ կարևոր ու անհետաքրքիր: Նա կարող է հանգիստ կոտրել իր սիրելի խաղալիքը, կամ այլևս չուզենա գնդակ խաղալ, լողանալ և այլն:

Փոխգործակցություն. երեքամյա երեխան արդեն ընկալում է իր հասակակիցներին և սկսում նրանց հետ խաղալ:

Ագրեսիվություն.  երեխային բարկացնում է ցանկալին ստանալու անհնարինությունը և նա դառնում է ագրեսիվ:  Օրինակ, մայրիկը կոնֆետ չի տվել, դրանից երեխան  բարկանում է ու դեն նետում խաղալիքները: