20131205-025

 

1. Կուլ տալ ջրի փոքր բաժիններ, որն առաջացնում է փափուկ քիմքի բարձրացում :

2. Լեզվի ծայրին կաթեցնել ջուր և կուլ տալ:

3. Կատարել հորանջելու շարժումներ:

4. Կատարել հազալու շարժումներ:

5. Կոկորդը ողողել տաք ջրով:

Կատարվում են նաև հազալու վարժություններ, որի ժամանակ կատարվում է քթային և բերանային խոռոչների միջև լրիվ փակում: Հազալն իրականացվում է նախ մեկ շնչով, հետո լեզուն դուրս հանած, ապա դադարեցնելով: Արտաբերել ձայնավոր հնչյուններ` ձայնի բարձր տոնով, որի ժամանակ տեղի է ունենում էներգիայի ճշգրիտ կորուստ: Դրա հետ մեկտեղ բերանի խոռոչում մեծանում է ռեզոնանսը և քչանում է ռնգային երանգը: