images

Կոխլեար իմպլանտանտը փոքր էլեկտրոնային սարքավորում է, որը կարող է վիրաբուժական միջոցով տեղադրվել խուլ մարդկանց ականջի մեջ` հնարավորություն տալով նրանց լսելու: Առաջին անգամ այն կիրառվել է Ամերիկայում` 20 տարի առաջ, և հիմա հազարավոր խուլ մարդիկ օգտվում են դրանցից:

Ինչպե՞ս է այն աշխատում:

Այս վիրահատությունը կիրառվում է նրանց մոտ, որոնց մոտ վնասված են ներքին ականջում գտնվող մազիկավոր բջիջները, բայց դեպի ուղեղ գնացող նյարդը պահպանված է:

Իմպլանտանտը աշխատում է որպես նյարդի էլեկտրոնային գրգռիչ: Բարակ էլեկտրոդը տեղադրվում է ներքին ականջում` նյարդի կողքը` խխունջի ներսում կամ դրսում: Այն հոսանք է ստանում փոքր սարքավորումից, որը տեղադրվում է մաշկի տակ` ականջի հետևում: Այդ սարքը ընկալում է դրսի ձայները և էլեկտրական ազդանշան ուղարկում դեպի էլեկտրոդ:

Այդ վիրահատության հետագա արդյունքները:

Կոխլեար իմպլանտանտը, իհարկե, չի կարող մարդուն տալ նորմալ լսողություն, բայց հնարավորություն է տալիս լսելու լայն դիապազոնի տարբեր ձայներ, և երեխան օգտագործում է այդ սարքը որպես էլեկտրոնային ականջ: Այդպիսի երեխաները հետվիրահատական շրջանում կարիք են ունենում երկարատև պարապմունքների սուրդոմանկավարժի հետ: Այդ պարապմունքները կարող են տևել 2-3 տարի:

 

Աղբյուր` ” Ինչ է ականջը, և ինչպես ենք մենք լսում” գրքից