20140122-004

Աուտիզմն իրենից ներկայացնում է նյարդաբանական խանգարում, որի ամենաէական դրսևորումը շփման պահանջի անկումն է կամ բացակայությունը:

Ներկայումս կրթահամալիրում սովորում են շուրջ քսան աուտիկ սովորող: Նրանց խնդիրները դրսևորվում են տարբեր կերպ և ախտահարվածության տարբեր աստիճանի:

Կրթահամալիրում աուտիզմով սովորողներից շատերը ունեն նորմալ մտավոր կարողություններ, սակայն  դրա հետ մեկտեղ, ունենալով ուշադրությունը երկարատև կենտրոնացնելու, վարքային, հուզակամային ,մանր մոտորիկայի խնդիրներ, հաճախ դժվար կամ ուշ է ձևավորվում նրանց գրավոր խոսքը` գիրը և ընթերցանությունը: Երկար ժամանակ է պահանջվում նրանցից կենտրոնանալ թղթի վրա, վերցնել մատիտը կամ գրիչը և որոշակի մեծությամբ տառերով բառեր գրել, ապա`ընթերցել: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ նրանց հետ սկսեցի ուսուցումը նոթբուքերով:

Որքան էլ զարմանալի է, դրական արդյունքը երկար սպասել չտվեց: Չնայած, որ նրանք հաճախ ունենում են  ուշադրությունը երկարատև կենտրոնացնելու խնդիր, այնուամենայնիվ , որպես կանոն, ունեն լավ զարգացած տեսողական հիշողություն: Հաշվի առնելով, որ ոչ բոլոր նոթբուքերն ունեն հայատառ ստեղնաշարեր` ընդամենը մեկ-երկու անգամ ցույց տալուց հետո նրանք անմիջապես ֆիքսեցին  ստեղնաշարի  համապատասխան տառերի տեղերը: Իհարկե, նոթբուքերին հարմարվելը և դրանք ուսումնական դարձնելը ժամանակատար է, սակայն  ընդամենը մի քանի պարապմունք պահանջվեց, որպեսզի սովորողն արդեն կարողանա մուտքագրել բառեր, բառակապակցություններ և ընթերցել դրանք: Նոթբուքով աշխատելու ընթացքում գրեթե խոսք չունեցող սովորողի մոտ սկսեց զարգանալ նաև նրա բանավոր խոսքը` յուրաքանչյուր բառ , արտահայտություն մուտքագրելիս, նա ամեն անգամ դրանք վերլուծում և ընթերցում է: Եթե առաջ գրելը նրա համար խոչընդոտ էր հանդիսանում քանի որ դժվարություն ուներ գրիչով փոքր և համաչափ շարժումներ կատարել, ապա այժմ, աշխատելով նոթբուքով, խնդիրն հաղթահարված է: Նոթբուքերով աշխատելիս անհամեմատ մեծանում է  նաև  բառապաշարի հարստացման հնարավորությունը. անխափան համացանցի առկայության դեպքում ցանկացած թեմային առնչվող նկարներ կարելի է արագ ներբեռնել և ծանոթանալ դրանց  հետ կամ գործածել նախապես պատրաստվածը :

Նոթբուքով ուսուցման ժամանակ աուտիզմով սովորողների մոտ միաժամանակ լուծվում են մի քանի խնդիրներ`

Նոթբուքով ուսուցումը նպաստելով աուտիկ սովորողների գրավոր և բանավոր խոսքի  հմտությունների ձեռքբերմանը` հիանալի խթան է հանդիսանում  նրանց լիարժեք կրթության կազմակերպման համար:

 

Հեղինակ` Աննա Օհանյան