Խոսքի դանդաղեցված տեմպ

Բրադիլալիան  պաթոլոգիկ դանդաղեցված խոսքն է: Առաջացման պատճառ կարող է լինել ժառանգականությունը, ինչպես նաև նմանակումը:

Այն արտահայտվում է .

  • Խոսքի դանդաղ տեմպ և’ ներքին, և’ արտաքին խոսքի ժամանակ:
  • Ձայնը հնչում է միապաղաղ:
  • Բառերի միջև ընկած ընդմիջումը երկար է:
  • Խոսքի հնչյունները արտաբերվում են երկարացված:

Չնայած վերը նշվածին խոսքը ձևավորվում է ճիշտ: Դիտվում են նաև ընդհանուր մոտորիկայի խանգարումներ՝ ձեռքերի, մատների, դիմախաղի խանգարումներ, դեմքը ամիմիկ, ընդհանուր շարժումները դանդաղեցված, հյուծված, մտածողությունը ևս դանդաղեցված է, ուշադրությունը, հիշողությունը նորմայից պակաս են:

 

Խոսքի արագացված տեմպ

Տախիլալիան խոսքի պաթոլոգիկ արագ տեմպն է: : Առաջացման պատճառ կարող է լինել ժառանգականությունը, նմանակումը:

Այն արտահայտվում է .

  • Խոսքի ոչ նորմալ արագացված տեմպ / 1 վայրկյանում 10-12 հնչյունի փոխարեն արտաբերվում է 20-30 հնչյուն/:
  • Շտապելու ժամանակ կարող են առաջանալ կրկնություններ, բացթողումներ, ընդհատումներ, վանկերի տեղափոխություններ, աղավաղումներ և այլն:
  • Բանավոր խոսքին բնորոշ սխալները արտահայտվում են նաև գրավորում և ընթերցանության մեջ:
  • Բնութագրական է ընդհանուր մոտորիկայի արագ  տեմպը, հուզական ոլորտի անկայունությունը, գերակտիվությունը: