images-bararan-1-350x409

 

Մատնախոսության այբուբենը տառանշանների համակարգ է: Յուրաքանչյուր տառ արտահայտելու համար մատներին տրվում է որոշակի դիրք, որը լրիվ կամ մասնակիորեն նմանվում է տառի պատկերին: Կան նշաններ, որոնք ուղեկցվում են շարժումով կամ օդում ուրվագծում են տառերի պատկերները (օրինակ` զ, ձ):

Որոշ նշաններ ունեն ընդհանուր ուրվագիծ (օրինակ` մ, շ) և տարբերվում են միայն մատների դիրքով: Մատնախոսության այբուբենում կա այնքան նշան, որքան տառ` տվյալ լեզվում:

Պետք է մատնախոսել աջ ձեռքով` ձեռքը պահելով կրծքավանդակի առջև, ուսից մի քիչ ցած:

Պետք է մատնախոսել այնպես, ինչպես գրվում է բառը:

Մատնախոսությունը բառային խոսք է:

Մատնախոսության առաջին այբուբենը ստեղծվել է 1620 թվականին` Իսպանիայում, իսկ հայկական տարբերակը` 1960-ին:

Աշխարհում ստեղծվել է ազգային մատնախոսության այբուբենի 43 տարբերակ և կիրառվում է 59 երկրներում:

 

Աղբյուր` «Հայկական ժեստերի լեզվի բառարան» գրքից