imagesԴաստիարակության պրոցեսում` երեխայի վարքի կարգավորման նպատակով ցանկացած ծնող ժամանակ առ ժամանակ կիրառում է պատժի տարբեր ձևեր: Սակայն այս կամ այն պատիժը կիրառելուց առաջ կարևոր է նախևառաջ հասկանալ, թե ինչպես է ներգործում պատիժը` որպես վարքի կարգավորման միջոց, և պատժի ինչպիսի տեսակները կարող են կարգավորել, այլ ոչ թե ավելի վատացնել վարքը: Այս առումով անհրաժեշտ է առանձնացնել մի քանի կարևոր պայմաններ:

  1. Պատիժը չպետք է վնասի ոչ ֆիզիկական, ոչ էլ հոգեկան առողջությանը:
  2. Եթե կասկածներ ունեք և չեք կողմնորոշվում պատժել թե չպատժել, ապա մի պատժեք:
  3. Նույնիսկ, եթե երեխան միանգամից  մի քանի սխալ արարք է թույլ տվել, միևնույն է, պատիժը պետք է լինի միայն մեկը:
  4. Հաշվի առեք սխալի «հնությունը »: Ավելի լավ է չպատժել, քան պատժել ուշացումով:
  5. Պատժված է- ներված է: Միջադեպը սպառված է, ուրեմն մոռանում ենք այդ միջադեպի մասին: Երեխային / դեռահասին/ իր վարքը շտկելու, ամեն ինչ նորից սկսելու հնարավորությունից մի զրկեք:
  6. Պատիժ` առանց նվաստացումների:
  7. Պատիժը չպետք է դառնա երեխային վախեցնելու միջոց:

Այսպիսով, եթե երեխայի անցանկալի վարքի շտկման միջոց է ընտրվում պատիժը, ապա պետք է շատ զգույշ լինել և չսխալվել պատժամիջոցների ընտրության հարցում:

 

Հեղինակ` Մանկական զարգացման հիմնադրամ