20140329-001ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնը և Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը կազմակերպել էր« Աուտիզմով երեխաների ինտեգրումը հանրակրթական դասարաններ»թեմայով սեմինար: Սեմինարը նվիրված էր Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան, որին մասնակցում էին մի շարք  կազմակերպություններ ներկայացնող  հոգեբաններ, մանկավարժներ, լոգոպեդներ , սոցիալական մանկավարժներ, ինչպես նաև մեր կրթահամալիրի մանկավարժներն ու մասնագետները:  Սեմինարն անց էր կացնում «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի » հիմնադիր, Կալիֆորնիայի համալսարանի բժշկության ֆակուլտետի կլինիկական հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր Այրա Պաուլ Հեյլվեյլը: Սեմինարի ընթացքում քննարկվեցին մի քանի հիմնական թեմաներ` ինտեգրման հասկացությունը, դասավանդողների դերը և աշխատանքը, ինչպես պետք է հասկանալ, երբ է երեխան պատրաստ հաճախել ներառական դպրոց, ինչ է իրենից ներկայացնում աուտիզմը, ինչպես է այն դրսևորվում և այլն: Պրոֆեսոր Հեյլվեյլը, խոսելով ներառման մասին, հաջողության բանալին էր համարում դասավանդողի դրական վերաբերմունքը, ինչը նա ավելին էր գնահատում, քան դասավանդողի ունեցած գիտելիքը: Սեմինարի ընթացքում մանրամասն ներկայացվեց նաև այն հիմնական հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնեն մասնագետներն ու դասավանդողները` երեխային առավելագույնս ընդգրկելու դասապրոցեսին: Սեմինարի վերջում եղավ հարցուպատասխան` մասնակիցները քննարկեցին պրակտիկ դեպքեր: