images

Գոյություն ունեն իրավիճակներ, երբ պատժի կիրառումը ոչ միայն անցանկալի է, այլև վտանգավոր: Եվ այսպես, երեխային / ինչպես և մեծահասակին/ չի կարելի պատժել և հանդիմանել

  • Երբ հիվանդ է, վատառողջ կամ լիովին չի ապաքինվել հիվանդությունից. հոգեկանն այս դեպքում առավել խոցելի է, արձագանքներն անկանխատեսելի:
  • Ուտելիս , խաղալիս, աշխատելիս, քնելուց առաջ, արթնանալուց անմիջապես հետո:
  • Ֆիզիկական կամ հոգեկան տրավմա ստանալուց անմիջապես հետո / ընկել է, վիճել է, որևէ անհաջողություն է ունեցել, դժբախտ պատահար է տեղի ունեցել և այլն/:
  • Երբ չի կարողանում հաղթահարել վախը, ամաչկոտությունը, անուշադրությունը, ծուլությունը, նյարդայնությունը կամ ցանկացած այլ թերություն, թեև անկեղծ ջանքեր է գործադրում, երբ անփորձություն կամ անընդունակություն է դրսևորում, մի խոսքով, բոլոր այն դեպքերում , երբ մարդու մոտ որևէ բան չի ստացվում:
  • Երբ անցանկալի վարքի ներքին դրդապատճառներն  անհասկանալի են մեզ համար:
  • Երբ մենք ինքներս կորցրել ենք ինքնատիրապետումը.հոգնած ենք, անհանգիստ կամ հուզված ինչ որ այլ, անձնական պատճառներով / նման վիճակում զայրույթը միշտ խաբում է/:

Հեղինակ` Մանկական զարգացման հիմնադրամ