Խոսքի ընդհանուր թերզարգացման ժամանակ տուժած են խոսքային համակարգի բոլոր բաղադրիչները` խոսքի հնչունային կողմը, բառապաշարը, քերականական կողմը: Այս դեպքում պահպանված է լինում ֆիզիկական լսողությունը և ինտելեկտը:

Առաջացման պատճառները բաժանվում են երկու մեծ խմբի` կենսաբանական և սոցիալական:

Կենսաբանական պատճառներին կարելի է դասել մոր տարած տարբեր տիպի ինտոքսիկացիաները և ինֆեկցիաները, մոր և պտղի արյան անհամատեղելիությունը ըստ ռեզուս գործոնի, հղիության ընթացքի տարբեր պաթոլոգիաները, երեխայի ԿՆՀ-ի հիվանդությունները, ուղեղի տրավմաները կյանքի առաջին տարիներին:

Սոցիալական պատճառներին կարելի է դասել անհաջող բարձիթողի սոցիալական պայմանները, որտեղ երեխան կրթվում և դաստիարակվում է, ինչպես նաև խոսքի սենզիտիվ շրջանում ոչ ադեկվատ խոսքային և հոգեկան միջավայրի առկայությունը:

Ըստ խոսքի ձևավորման ախտահարման աստիճանի` առանձնացնում են ԽԸԹ-ի 3 մակարդակ:

ԽԸԹ-ի առաջին մակարդակում  երեխաների մոտ կամ խոսքը լրիվ բացակայում է կամ առկա են խոսքի որոշ տարրեր: Ակտիվ բառապաշարում կան մի քանի ձայնարկություններ կամ թոթվանքային բառեր, որոնք հաճախ զուգակցվում են ժեստերով և միմիկայով:

ԽԸԹ-ի երկրորդ մակարդակը բնութագրվում է համեմատաբար ծավալուն խոսքային միջոցների կիրառումով: Այս մակարդակում երեխան օգտագործում է բայեր, անձնական դերանուններ, գոյականներ, սակայն օգտագործվող բառերը բնութագրվում են ոչ ճիշտ իմաստով և հնչունային ձևավորումով: Այս մակարդակում թեև հարստացել է ակտիվ բառապաշարը, միևնույն է էլի կատարում են բառի փոխարինումներ:

Երրորդ մակարդակում խոսքը դառնում է ավելի ծավալուն, բացակայում են կոպիտ բառաքերականական խանգարումները, հարստանում է երեխայի ակտիվ բառապաշարը, կիրառում է ծավալուն նախադասություններ, սակայն առկա է ագրամատիզմներ, հնչունավանկային աղավաղումներ և հնչարտաբերական խանգարումներ: Երեխաները ԽԸԹ-ի երրորդ մակարդակում օգտվելով կապակցված խոսքից` դժվարանում են , երբ օգտագործում են պատճառահետևանքային կապով, տարածական իմաստով  նախադասություններ:

ԽԸԹ-ի շտկողական աշխատանքները կազմակերպելիս ` մոտեցումը կրում է կոմպլեքսային բնույթ/ լոգոպեդի , հոգեբանի և բժշկի միասնական մոտեցում/:

Լոգոպեդական աշխատանքները կազմակերպելիս պետք է հաշվի առնել հետևյալ սկզբունքները.

  1. Հնարավորինս շուտ սկսել լոգոպեդական աշխատանքը:
  2. Երեխայի համար ստեղծել բարենպաստ պայմաններ . առաջին հերթին բացառել սոցիալական միջավայրից եկող բացասական ազդակները, հաճախ երեխայի ամենամոտ մարդն իսկ երեխային վերաբերում է ոչ ճիշտ` երեխայի ներկայությամբ քննարկում են նրա խնդիրը, անհաջող կատակում են երեխայի խնդրի շուրջ, երեխային չհասկանալու դեպքում կարող են անտարբեր ձեռքը թափաըհարել և հեռանալ, որի արդյունքում երեխան սկսում է գիտակցել իր խնդիրը և աստիճանաբար առանձնանալ արտաքիրն աշխարհից:
  3. Անհրաժեշտ է ապահովել խոսող երեխանների միջավայրով, անխոս երեխայի տարիքից ավելի ցածր տարիքային ցենզով:
  4. Հաշվի առնել օնտոգենետիկական սկզբունքը / թոթվանք, բառ , բառակապակցություն և այլն/:
  5. Միաժամանակ հարստացնել երեխայի բառապաշարը,հնչունային արտաբերությունը, ձևավորել քերականական համակարգը, ձևավորել կապակցված խոսքը:
  6. Շտկողական աշխատանքը կատարելիս` հաշվի առնել երեխայի նյարդային համակարգն ու հոգեկան ստատուսը:
  7. Լոգոպեդական պարապմունքների ժամանակ ապահովել հնարավորինս շատ անալիզատորների ներգրավումը:
  8. Հաշվի առնել երեխայի անհատական մոտեցման սկզբունքը:

 

Աղբյուր` Պ.Ս. Վոլկովա ” Լոգոպեդիա”