imagesԴիտարկելով վաղ հասակում բիլինգվիզմի բացասական ազդեցություն, նշվում են հետևյալը.
1. Բիլինգվիզմը խոսքի խանգարման առաջացման ռիսկի գործոն է: Անմիջապես երկու լեզվի յուրացման դեպքում մեկ (դոմինանտ) լեզվային համակարգն ազդում է երկրորդի վրա, ինչի արդյունքում տեղի է ունենում նրանց խառնում, որը հանգեցնում է մի շարք խոսքային և լեզվային դժվարությունների: Նման դեպքերում ամենահաճախակի խնդիրներ են հնչարտաբերման խնդիրները երկու լեզվով էլ, շեշտադրության առաջացում, քերականակն կառույցների սխալ գործածություն, և , որպես հետևանք, գրի և ընթերցանության տիրապետման դժվարություններ:
2. Վաղ հասակում երկու լեզուների միաժամանակյա կամ հաջորդաբար տիրապետումը հաճախ դառնում է փոքրիկի հոգնածության պատճառ և կարող է հանգեցնել կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի տարբեր խաթարումների, մասնավորապես` կակազության կամ նույնիսկ մուտիզմի:
Այդ դեպքերում երեխան ընդհանրապես դադարում է օգտվել որևէ լեզվական համակարգից կամ շատ հազվադեպ դիմում է վերբալ հաղորդակցմանը:
3. Եթե խոսքը ձևավորված չի լիարժեք ոչ մի լեզվով, ապա խաթարում է խոսքային մտածողության կառույցը, ինչը կարող է հանգեցնել հոգեբանական սթրեսսների: Երեխան դառնում է ինքնամփոփ, դժվարություններ են առաջանում սոցիալական ադապտացիայում:

Աղբյուր` Լոգոպեդի անկյուն