Որոշ մարդիկ համակարգիչները դիտում են ավելին քան խաղային գործիքներ ու առևտրի միջոցներ: Վերջերս թվային միջոցների զարգացումը հեղաշրջեց սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների կրթությունը: Եթե դուք գիտեք հատուկ կարիքով սովորող, ով պայքարում է սովորել, կարող եք փորձել այս սարքերից որոշները:

Աուտիզմով երեխաների համար տեխնոլոգիա

Աուտիզմով երեխաների մոտ հաճախ չեն զարգանում տիպիկ հաղորդակցման հմտությունները: Այդ երեխաներից շատերի համար այն խլում է թերապիայի տարիներ, որպեսզի ունենան պարզագույն խոսք: Միայն նրա համար որ երեխան չի կարողանում խոսել, չի նշանակում, որ նա ոչինչ չունի ասելու: Ահա թե երբ սկսվեց թվային միջոցների հեղափոխությունը: Տարիներ շարունակ մասնագետները անխոս երեխաների հետ շփվելու համար օգտագործում էին քարտեր: Այժմ նրանք կարող են օգտագործել որոշ այդպիսի նկարներ, որոնք աուտիկ երեխաներին թույլ են տալիս  գործնականում արտահայտել իրենց մտքերն ու զգացողությունները: Նրանք ձեր ընտրությամբ նկարներ են ներբեռնում նոթբուքի մեջ, որով երեխաները կարողանում են դրանք ցույց տալով և սեղմելով արտահայտվել: Այն ոչ միայն օգնում է երեխաներին արտահայտել  սեփական պահանջմունքները, այլ նաև թույլ է տալիս ծնողներին և մասնագետներին հասկանալ հոգեբանական խնդիրները, որոնք կարող են նրանք լուծել:

Խուլ երեխաների համար ուսումնական տեխնոլոգիա

Խուլ երեխաները հաճախ դժվարություններ են ունենում դպրոցում, քանի որ պետք է օգտագործեն  ժեստերի լեզու` հաղորդակցվելու դասավանդողների և այլ սովորողների հետ: Ցավոք, ոչ բոլոր երեխաներն են, որ մինչև դպրոց գնալը ժեստերի լեզուն իմանալու հնարավորություն ունեն: Դա մեծ թերություն է, որով նրանք կարող է զգան ոչ իրենց տեղում և անիրազեկ: Այժմյա տեխնոլոգիական գործիքներով խուլ և թույլ լսող երեխաները կարող են սովորել ժեստերի լեզուն հենց իրենց տանը` համարյա թե առանց ծնողների օգնությամբ: Այդ սարքավորումներով երեխաները տեսանյութերով սովորում են ժեստերի լեզուն:

Նորագույն տեխնոլոգիան իրոք կարող է արձագանքել, թե ինչ են «ասում» երեխաները, մինչ ժեստով ցույց կտան: Համակարգիչը կարդում է ժեստը և առաջարկում պատասխաններ` հնարավորություն տալով երեխաներին իրենց խոսքային հմտությունները դարձնել առավել  գործնական:

Տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար տեխնոլոգիա

Տեսողական խնդիրներ ունեցող երեխաները ուսումնական հաստատություններում հաճախ խնդիրների առաջ են կանգնում: Նոր տեխնոլոգիան նրանց տալիս է մի շարք հնարավորություններ, ինչն ավելի է  հեշտացնում նրանց սովորել և արտահայտվել դպրոցում և տանը:

Շատ սովորողներ մաթեմատիկան սովորում են տեսողապես, այնպես որ տեսողական խնդիրներ ունեցող երեխաները կարիք ունեն այլ մեթոդի: Խոսող հաշվիչները օգնում են երեխաներին իրականացնել մաթեմատիկական գործառույթներ առանց թղթի օգտագործման: Տեսողական նշանների ճանաչման արտադրանքը ևս կարող է օգնել տեսողական խնդիրներ ունեցող երեխաներին: Գրպանի այդ սարքը սկանավորում է թղթերը, բարձրաձայն կարդում դրանց բովանդակությունը, այնպես որ սովորողը իրեն անիրազեկ չի զգում:

Ուսումնական դժվարություններ ունեցող երեխաների համար տեխնոլոգիա

Ուսումնական խնդիրներ ունեցող երեխաները նույնպես կարող են ունենալ  տեխնիկայի օգտագործման հաջողություններ: Կան բազմաթիվ նոր սարքեր, որոնք հեշտացրել են երեխաներին հաղթահարելու ուսումնական դժվարությունները: Օրինակ` Փենֆրենդ                / PenFriend/ կոչվող սարքը օգնում է դիսլեքսիայով / ընթերցանության խանգարումով/ երեխաներին: Այս ծրագիրը աջակցում է այն երեխաներին , ովքեր սխալներ են ունենում գրելիս: Այն նաև առաջարկում է բառային ընտրություններ, որոնք ցանկանում են քննարկել: Հաշվի առնելով այս գործառույթները` այն կարող է նաև լավ աշխատել ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների համար:

Այս հրաշալի սարքավորումների շնորհիվ, հատուկ կարիքով երեխաները հնարավորություն են ունենում իրենց կյանքն ապրել առանց սահմանների ավելին քան երբևէ:

Աղբյուր` http://www.dougwoods.co.uk/curation/how-technology-is-changing-education-for-students-with-disabilities/