Տարբեր պատճառներով պայմանավորված` մարդը հանկարծակի (երբեմն` մի քանի ժամում) կամ ժամանակի ընթացքում կարող է ունենալ լսողության վատացում: Սակայն չարժե հուսահատվել, քանի որ միշտ էլ գործընթացը կարելի է կասեցնել ու լսողությունը լիարժեք վերականգնել: Լսողության վատացման հավանական պատճառներից են ոչ միայն օտիտները (միջին ականջի բորբոքումներ), այլև ցանկացած վարակիչ հիվանդություն, որոշ դեղամիջոցների օգտագործում:
Լսողությունը կարող է ծանրանալ տարիքի հետ, ինչպես նաև նյարդերի բնածին արատների հետևանքով կամ անոթների խնդիրների, ծծմբային խցանով պայմանավորված, ռևմատիկ արթրիտի պատճառով: Բացառիկ դեպքերում լսողությունը վերականգնելու համար առաջարկվում է վիրաբուժական միջամտություն:
Մրսածության հետևանքով կարող է լսողական նյարդի բորբոքում առաջանալ, ինչը կարող է ազդել լսողության որակի վրա:
Ականջները տարբեր պատճառներով կարող են ցավել: Օտիտից բուժվելուց հետո պետք է ստուգել լսողությունը քիթ-կոկորդ-ականջի մասնագետի մոտ ու համոզվել, որ լիարժեք բուժվել եք: Եթե մնացորդային երևույթներ լինեն, ապա բժիշկը կառաջարկի համապատասխան բուժում: Լսողության խնդիրների դեպքում հնարավոր է` նշանակվեն ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ:
Եթե հայտնի են լսողության վատացման պատճառները, ապա կարելի է հակաբորբոքային դեղաբույսերով, ընդհանուր ամրապնդող ազդեցությամբ միջոցներ կիրառել:
Ծծմբական խցանի առկայության դեպքում այն պետք է փորձել Continue reading