Հատուկ մանկավարժությունը գիտություն է մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող երեխաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների, նրանց կրթության և դաստիարակության օրինաչափությունների և մեթոդների մասին:

Հատուկ մանկավարժության օբյեկտը երեխան է, որն ունի հոգեֆիզիկական զարգացման ֆունկցիոնալ հապաղում, որը դժվարեցնում է համապատասխան սոցիալիզացմանն ու հարմարեցմանը:

Հատուկ մանկավարժության առարկան զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխայի ուսուցումն ու  դաստիարակությունն է:

Հատուկ մանկավարժությունը սերտորեն կապված է մանկավարժության,  հոգեբանության, բժշկության, կենսաբանության, տեխնիկական և հասարակական գիտությունների հետ:: Այն հոգեբանամանկավարժական և բժշկական գիտությունների զուգակցում է : Այն մանկավարժական գիտություն է , հենվում է ընդհանուր մանկավարժության վրա, սակայն իր հերթին նպաստում է նրա զարգացմանը: Հատուկ մանկավարժությունը օգտագործելով այլ գիտությունների նվաճումները` կատարելագործում է տարբեր խնդիրներ ունեցող երեխաների ուսուցման համակարգը: Հատուկ մանկավարժությունը զբաղվում է մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների շտկման ուղիների,  նրանց աշխատանքի նախապատրաստական խնդիրներով:

Հատուկ մանկավարժության հիմնական նպատակն է երեխայի անհատական զարգացման խնդիրների բացահայտումն ու հաղթահարումը , հոգեկան գործունեության, վարքի ֆունկցիոնալ խանգարումների շտկումը:

Հատուկ մանկավարժության հիմնական խնդիրներն են.

  1. Ուսումնասիրել խնդրով երեխաների մտավոր և ֆիզիկական զարգացման օրինաչափությունները:
  2. Բացահայտել խնդրի բնույթը, շտկման և փոխհատուցման հնարավորությունները և ուղիները:
  3. Մշակել խնդրով երեխաների ուսուցման և դաստիարակության մանկավարժական սկզբունքները:
  4. Մշակել խնդրով երեխաների դաստիարակության նպատակները , բովանդակությունը, մեթոդները և ձևերը:
  5. Ուսումնասիրել երեխաների գործունեությունը սոցիալական միջավայրում:
  6. Մշակել հատուկ ուսուցման սկզբունքները:
  7. Ուսումնասիրել և ընդհանրացնել հատուկ ուսուցման առաջավոր փորձը:
  8. Մշակել աշխատանքային և մասնագիտական պատրաստության համակարգը, որն անհրաժեշտ է նրանց սոցիալական հարմարեցման և ներառման  համար:

 

Հատուկ մանկավարժությունը ունի իր բնագավառները.

  • Օլիգոֆրենոմանկավարժություն
  • Սուրդոմանկավարժություն
  • Տիֆլոմանկավարժություն
  • Լոգոպեդիա

Հատուկ մանակավարժությունը և նրա առանձին բնագավառները ունեն իրենց զարգացման պատմությունը: Դարեր շարունակ հասարակության վերաբերմունքը խնդրով երեխաների նկատմամաբ եղել է բացասական: Երկար ժամանակ նրանց համարում էին ոչ գործունակ, չէին համարվում հասարակության լիարժեք անդամներ: 16րդ դարում իրավիճակը միանգամայն փոխվում է . սկսվում է խնդրով երեխաների ուսուցումը, բացվում են հատուկ դպրոցներ: 1770 թ- ին բացվեց  խուլերի դպրոց Փարիզում, 1827 թ-ին Փարիզում բացվեց կույրերի դպրոց, սակավամիտների դպրոց բացվեց Անգլիայում 1846 թ ին: Մշակվեցին խնդրով երեխաների դասակարգման չափանիշներ, հաստատվեցին հատուկ դպրոցների ուսումնական պլաններ, կանոնադրություններ:

Հատուկ մանկավարժության զարգացման աստիճանը սերտորեն կապված է տվյալ երկրի սոցիալ- քաղաքական , տնտեսական հնարավորությունների, գիտատեխնիկական առաջընթացի մակարդակի զարգացման հետ: Հատուկ ուսուցման զարգացման մակարդակով կարելի է բնութագրել տվյալ ազգի մշակույթի զարգացման վիճակը: Հատուկ մանկավարժությունը զարգացող երիտասարդ գիտություն է: Մեծ հետազոտական աշխատանքներ են կատարվում , հաճախակի են սուր,գիտական բանավեճերը. առաջ են քաշվում նոր տեսություներ` ժխտելով հինը:

Հատուկ մանկավարժությունը աստիճանաբար ընդլայնում է իր հետազոտությունների բնագավառները և այդ հետազոտությունների ուսումնասիրությունների շնորհիվ` ստեղծվում են նոր տիպի դպրոցներ:

Հատուկ մանկավարժության հիմանական հասկացություններն են << հատուկ ուսուցում>>,<< հատուկ կրթություն>>, << Սահմանափակ կարողություններ ունեցող անձ>>, << Հատուկ կարիք>>, << Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող>>, << Շտկում>>, << Փոխհատուցում>>: