Օլիգոֆրենոմանկավարժությունը զբաղվում է մտավոր հետամնաց երեխաների հոգեֆիզիկական զարգացման առանձնահատկություններով և նրանց կրթության և դաստիարակության խնդիրներով: Օլիգոֆրենոմանկավարժությունը մարդասիրական գիտություն է  և հանդիսանում է հատուկ մանկավարժության մի բնագավառը: Այն որպես գիտություն զարգացել է մի շարք գիտությունների, նվաճումների հիման վրա: Սերտ կապված  է ընդհանուր մանկավարժության , հատուկ մանկավարժության մյուս  բնագավառների , հոգեբանության, գենետիկայի , բժշկական գիտությունների հետ / հոգեբուժություն, նևրոպաթոլոգիա, անատոմիա , ֆիզիոլոգիա և այլն/:

Այս գիտության զարգացումը կախված է տվյալ երկրի  տնտեսական, քաղաքական զարգացումից:

 

Պատմական ակնարկ

Հասարակական տարբեր ֆորմացիաների ժամանակ հասարակության վերաբերմունքը եղել է տարբեր խնդրով մարդկանց նկատմամբ: Սկզբնական շրջանում հատկապես այն երեխաները, որոնք ունեին ընդգծված ֆիզիկական խնդիրներ, մերժված էին հասարակության կողմից. Նրանց քարկոծում էին, վերաբերվում էին այնպես, ինչպես հոգեկան հիվանդների հետ: Մտածում էին , որ նրանք Աստծու պատիժներ էին, սատանայի ծնունդներ, միջնադարում ոչնչացվում էին խարույկի վրա: Սակայն հասարակության գիտակցության փոփոխման հետ, փոխվեց  վերաբերմունքը այդ երեխաների նկատմամբ: Սկզբնական շրջանում առաջանում էր կարեկցանք, հետո հետաքրքրություն և ի վերջո ցանկություն նրանց օգնելու համար: Այդպիսի մարդկանց համար սկսեցին կառուցել կացարաններ և աստիճանաբար նրանք հայտնվեցին որոշակի դիրքում և պետության ուշադրության կենտրոնում: Սկսեցին մշակվել հատուկ մեթոդներ, մոտեցումներ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին ուսուցանելու համար: Սկզբնական շրջանում բացվեցին բարեգործական կենտրոններ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար, որոնք ունեին ծանր աստիճան:

19րդ դարի վերջում և 20րդ դարի սկզբում միայն սկսեցին ուշադրություն դարձնել թեթև մտավոր խնդիրներ ունեցող երեխաների վրա: Այդ խնդիրը դարձավ հրատապ միայն այն ժամանակ , երբ մտցվեց պարտադիր ուսուցումը բոլորի համար: Սկզբնական շրջանում այդ երեխաներով զբաղվում էին բժիշկները և այդ պատճառով խոչընդոտներ էին առաջանում նրանց հետ ավելի մոտիկից շփվելու համար, որովհոտև ծանր մտավոր խնդիրներով երեխաներին պահվում էին հոգեկան հիվանդների հետ, աստիճանաբար այդ երեխաները առանձնացվեցին  և նրանցով սկսեցին զբաղվել մանկավարժները` դարձավ մանկավարժական խնդիր:

 

Օլիգոֆրենիայի առաջացման պատճառները

Օլիգոֆրենիան ճանաչողական գործունեության կայուն խանգարում է , որն առաջանում է գլխուղեղի օրգանական խանգարման պատճառով և ԿՆՀ-ի խանգարման պատճառով: Օլիգոս` փոքր, ֆրեն` ուղեղ:Առաջացման պատճառները բաժանվում են երկու խմբի` բնածին և ձեռքբերովի: Բնածին պատճառների մեջ մտնում են վատ ժառանգականությունը, քրոմոսոմային տարբեր խանգարումները, հղիության ընթացքում մոր տարած տարբեր ինֆեկցիոն հիվանդությունները, հղիության ընթացքում դեղորայքի չարաշահումից, ծնողների արյան անհամատեղելիությունից, թերսնուցումից, սթրեսներից, ալկոհոլից, թմրանյութերից ծխախոտից, վեներական հիվանդությունից, միջուկային, ջերմային տարբեր ազդեցությունից, վնասվածքներց, հարվածներից, ազգակցական ամուսնություններից: Ձեռքբերովի պատճառներն են` ծննդաբերական վնասվածքները, ասֆիքսիաները, բարդ ծննդաբերությունների ժամանակ կատարվող աքցանադրությունները, ինֆեկցիոն հիվանդություններիպատճառով` մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ, կարմրուկ, սխալ բժշկական միջամտության պատճառով տարբեր տիպի վնասվածքները:

Օլիգոֆրեն երեխաների զարգացման առանձնահատկությունները

Օլիգոֆրեն երեխաների զարգացումը նման է նորմալ զարգացող երեխաների զարգացմանը հատկապես սկզբնական շրջանում, սակայն ունի իր առանձնահատկությունները:

 

Գործողություն

 

Նորմալ զարգացող երեխա Մտավոր խնդրով երեխա
Առողջ ժպիտ 2-3 ամսական 1.5-1.6 տարեկան
Գլխի ուղիղ պահելը 2 ամսական 5-6 ամսական
Ձայնի աղբյուրի որոնումը 2-3 ամսական 1 տարեկան
Ձեռքը գցել, բռնել 4-5 ամսական 1 տարեկան
Ուշադրության կենտրոնացում 4-5 ամսական 2 տարեկան
Թոթովել 5-6 ամսական 2 տարեկան
Նստել 6 ամսական 1 տարեկան
Քայլել 8 ամսական ից 1 տարեկան 1-2 տարեկան
Խոսք 11-12 ամսական 2-2.5 տարեկան
Շարժական խաղերի սկիզբ 10- 11 ամսական 2-2.5 տարեկան
Մտածված գործողություն 1 տարեկան 2-3 տարեկան

 

Օլիգոֆրեն երեխաներն ունեն աղքատ բառապաշար, խոսքի մեջ օգտագործում են պարզ , համառոտ նախադասություններ: Նրանք աչքի են ընկնում իրենց վարքի խանգարմամբ, ունեն հուզակամային ոլորտի լուրջ խանգարումներ: Այս երեխաները դժվարությամբ են կատարում անալիզ սինթեզ, նրանք չեն կարողանում համեմատել առարկաները, հակադրել երևույթները, նրանց մոտ բացակայում են պատճառահետևանքային կապերը: Երեխաների մեծ մասն աչքի են ընկնում ինքնամփոփությամբ, կարող են լինել նեգատիվ, դժվարությամբ են շփվում մեծահասակների հետ, կարող է խանգարված լինել քունը, այդ պատճառով  բժիշկները հաճախ տալիս են հանգստացնող դեղեր: Օլիգոֆրեն երեխաների մոտ խանգարված են հոգեկան բոլոր ֆունկցիաներըէ երևակայությունը, տրամաբանությունը, հիշողությունը, ուշադրությունը և այլն:Նրանց մոտ շատ հաճախ հանդիպում են ընդգծված ֆիզիկական խնդիրներ` գլխի ոչ նորմալ չափեր, ողնաշարի ծռմռվածություն, վերջույթների անհամաչափություն, խոսքի, քայլվածքի խնդիրներ: Օլիգոֆրենիան որպես զարգացման խանգարում լինում են տարբեր աստիճանների` ծանր, միջին, թեթև: Օլիգոֆրենիայի ծանր տեսակն ապուշությունն է` առաջացել է idios բառից, որը նշանակում է գոյություն ունի շրջապատից դուրս, անկախ:Յուրաքանչյուր աստիճան ևս ունի իր աստիճանները: Ծանր տեսակը անշարժ պառկած է , նստած, չեն ընկալում շրջապատը, չեն հասկանում իրենց ուղղված խոսքը, նրանց մոտ խոսքն ընդհանրապես բացակայում է : Կարող են արտաբերել առանձին հնչյուններ:Այս երեխաները կարիք ունեն խնամակալի, մի մասը կարող է լինել ագրեսիվ, խանգարված է սննդի ռեֆլեքսները, չունեն քաղցի զգացում, չեն զգում ցավ, լուսային զգացումը բացակայում է : Այս երեխաները ապրում են մինչև 8-10 տարեկան: Թեթր տեսակները արտաբերում են որոշ բառեր, այս երեխաները ընդունակ չեն ուսուցման, երկարատև աշխատանքի արդյունքում կարող են սովորել պարզ հմտություններ` բաժակ բռնել, կոճակ կոճկել և այլն:

Միջին աստիճան ` իմբեցիլություն, որն առաջացել է իմ բառից, նշանակում է առանց և բացիլիում , նշանակում է հենարան բառերից:Նրանց կարելի է հաղորդել տարրական գիտելիքներ, կարողանում են հաշվել մինչև 10-ը, յուրացնել 15-20 տառ, կարդալիս դժվարանում են վանկերը միացնել: Էությամբ հանգիստ, լսող են , պարտաճանաչ են :

Թեթև աստիճան` դեբիլություն, նշանակում է թուլություն:Ընդունակ են ուսուցման և դաստիարակության , ընկալում են շրջապատը, իրենց ուղղված խոսքը, ունեն խոսքային խնդիրներ` աղքատ բառապաշար, կապակցված խոսք:

 

IQ [)SМ-III
Միջազգային համակարգ
Ռուսական համակարգ
71 և բարձր նորմա նորմա
50—70 Ոչ նշանակալի մտավոր հետամնացություն, ուսուցման դժվարությամբ դեբիլություն
35—49 Մտավոր հետամնացություն, ուսուցման դժվարությամբ Իմբեցիլություն
25—39 Խորը մտավոր հետամնացություն,ուսուցման նշանակալի դժվարությամբ Ապուշություն
20 և ցածր Խորը մտավոր հետամնացություն