Սենսորային կամ զգայական պայմանականորեն անվանում են այն խաղերը,որի նպատակն է երեխային տալ մի նոր զգայություն: Զգայությունները կարող են լինել բազմազան:

  • Տեսողական (օր `երեխան տեսնում է վառ գույները, յուրաքանչյուրն իր երանգի մեջ, դրանց խառնուրդը):
  • Լսողական (երեխան լսում է տարբեր հնչյուններ,երաժշտական գործիքների ձայներ,չորացած տերևների ձայներ և սովորում դրանք տարբերակել )
  • Շոշափելիքի( երեխան զգում է հպում, տարբեր զգայություններ ,երբ շոշափում է հարթ և անհարթ մակերես ունեցող առարկաներ,տարբերակում է առարկաների ձևն ու մեծությունը , կապը, գրկախառնությունը այլ մարդկանց հետ)
  • Շարժողական(մարմնի շարժումները տարածության մեջ,ռիթմիկ քայլքը,վազքը,պարը)
  • Հոտառություն(երբ երեխան սովորում է տարբերակել շրջապատի հոտերը` մայրիկի օծանելիքի հոտը,նույնիսկ փայտե ցանկապատի հոտը)
  • Համի(երեխան փորձում է տարբեր տեսակի ուտելիքներ և տարբերակում համերը):

Փոքր երեխան սկսում է բացահայտել աշխարհը իր զգայական ընկալիչների միջոցով, նա նայում է վառ գույներ ունեցող խաղալիքներին և առարկաներին,դրանք տանում է բերանը,  որպեսզի զգա,աղմկում է երկաթյա կափարիչներով և պլաստիկ տոպրակներով:

Նրան ամեն ինչ հետաքրքում է,ամեն մանրուք ունի իր նշանակությունը: Մեծահասակները այդ շրջանն անվանում են <<ամենագնաց>>:Սակայն գիտակցելով, թե ինչ է տեղի ունենում,պետք է երեխային աջակցել իր ուսումնասիրություններում, հաշտվել տան անկարգության հետ,փչացած իրերի  և <<արտակարգ>> իրավիճակների առաջացմանը: Սակայն երեխայի զարգացման բնականոն ընթացքում գալիս է մի ժամանակ,երբ աշխարհն իր հատկություններով ճանաչելու նպատակը աստիճանաբար կորցնում է իր արժեքն ու մղվում հետին պլան: Չնայած նրան, որ  շրջապատող աշխարհը շարունակում է զարգանալ.առաջնային պլանում սոցիալական հարաբերություններն են: Երեխան սովորում է հասարակական կյանքին և մարդկային հարաբերություններին:Այս հետաքրքրությունը արտացոլվում է սյուժետադերային խաղերում:Մանկական աուտիզմ ունեցող երեխայի աշխարհն ուսումնասիրելու գործընթացն անցնում է այլ կերպ և այստեղ կարելի է նշել հետևյալ օրենքները:Նախ,որպես աուտիկ երեխայի աշխարհի զգայական բաղադրիչ,  հատուկ նշանակություն ունի վաղ տարիքը: Աուտիզմ ունեցող երեխայի համար առարկայի ֆունկցիաները լրիվ այլ բնույթ են կրում: Ենթադրվում է,որ  նման երեխայի համար շատ բաներ վերացական են, ունեն մի շարք սենսորային հատկություններ:Եթե դուք կարողանաք  դրական լիցքեր  հաղորդել երեխային, դրանք շատացնեք  և դարձնեք  առավել հագեցած`այդ դեպքում երեխան կսկսի  վստահել ձեզ: Գիտակցելով, որ ձեզ հետ  հետաքրքիր է ՝ հաճույքով  կհամագործակցի ձեզ հետ: Բացի դրանից, օգտվելով  երեխայի  վստահությունից,  մեծահասակը, էմոցիոնալ մեկնաբանություններով կատարվող գործողություններին կարող է  հաղորդել  նոր իմաստ, իսկ դա հաջորդ  կարևոր քայլն է  երեխայի զարգացման  գործում:

Սենսորային  խաղերը որոշում են հետևյալ հարցերը. ՝

-Հաճելի  էմոցիաների  վերապրումը ,ինչը դրականորեն է  ազդում  երեխայի  տրամադրության և վարքի վրա,

-Մեծահասակի  հետ երեխայի  զգացմունքային  կապը: Երեխայի   կյանքում  իրեն հասկացող  մարդու հայտնվելը ստեղծում է  նոր ուղիներ  երեխայի զարգացման  գործում:

-Երեխայի  կողմից  նոր  սենսորային  տեղեկատվություն  ստանալը ,ինչը  կարևոր է  շրջապատի  ընկալման  հարցում խաղին նոր  սոցիալական իմաստ հաղորդելը:

-Նրանում փոփոխություններ մտցնելով ,ինչը ընդհանուր առմամբ  երեխային  մոտեցնում,  մարդկանց  աշխարհին  տալիս է նոր պատկերացումներ  սոցիալական  փոխհարաբերությունների մասին:

Երեխայի  հետ պարապելիս,  սենսորային  խաղերի կարևոր խնդիրն է  երեխայի  և ուսուցչի միջև  զգացմունքային  փոխհարաբերության  ստեղծումը:

Երեխայի հետ աշխատելիս  առաջնային բարդությունները ի հայտ են գալիս  առաջին ծանոթության ժամանակ: Երեխան  կամ  ուշադրություն չի դարձնում  նոր ուսուցչի  վրա կամ  դառնում է լարված և ագրեսիվ:

Աուտիզմ ունեցող երեխայի դեպքում  ժամանակ է հարկավոր,  որպեսզի նա վարժվի  ուսուցչին  և նոր  միջավայրին:

Սենսորային խաղերը  երեխայի հետ հաղորդակցման  և վստահության  հնարավորություն են տալիս :Երեխայի հետ  այդպիսի  խաղեր խաղալիս ուրախացեք երեխայի հետ միասին:Աուտիզմով երեխայի  ներաշխարհը մռայլ է ,այնտեղ կա վախի,միայնության  և անհարմարության մթնոլորտ,և եթե ձեզ հաջողվի  երեխայի ներաշխարհը  լցնլ վառ գույներով, վստահությամբ և ուրախությամբ, դա կարող է երեխայի համար խթան հանդիսանալ՝ նրա կողմից շրջակա աշխարհը ավելի ակտիվ  ուսումնասիրելու համար:Այս դեպքում երեխան  կարող է տեսնել օգնականի: Շատ հաճախ աուտիզմով երեխաները օժտված են հատուկ հատկություններով,որոնք անհասկանալի են շրջապատին: Օրինակ՝ նա նետում է ամսագիրը դեպի վեր և հետևում է թռիչքին, թերթերի խշշոցին, խմորը կարող է մասերի բաժանել, բայց հրաժարվում է պատրաստել կարկանդակ:

Աուտիկ երեխաները չեն կարողանում առարկաները և նյութերը ճիշտ ձևով օգտագործել : Օրինակ՝ կարող են ուտել ատամի մածուկը կամ լվացքի փոշին, առարկեները նետել այս ու այն կողմ՝ չմտածելով հետևանքների մասին և այլն: Այսպիսի դրսևորումը կարող է շրջապատի համար վտանգավոր և տհաճ իրավիճակներ ստեղծել :

Այս երեխաները չեն կարողանում ինքնուրույն դրսևորվել սոցիալական միջավայրում: Նրանց գրեթե չեն հետաքրքրում սյուժետա-դերային խաղերը. տիկնիկների սպասքը, կահույքը, զգեստներ,  որտեղ բացակայում է վառ զգայական հատկությունները:

     

ԶԳԱՅԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ,  ՈՐՊԵՍ ՇՓՄԱՆ ՄԻՋՈՑ

Իրականացվում են հատուկ կազմակերպչական զգայական խաղեր  աուտիզմով երեխաների համար, որը հրաշալի հնարավորություն է տալիս կապ հաստատել նրանց հետ: Զգայական խաղերը մեծ բավականություն է պատճառում նրանց: Եթե փորձենք շեղել նրանց ուշադրությունը ինչ որ ուրիշ բանի վրա,  նրանք կպնդեն իրենցը և կշարունակեն զբաղվել իրենց դուր եկած զբաղմունքով: Ենթադրվում է , որ աշխարհը իր երևույթներով գրավում է աուտիզմով երեխաների ուշադրությունը և հետաքրքրությունը: Իրերի այդպիսի վիճակը մասամբ կապ ունի բնության հետ և անգամ մեծ տարիքում մարդիկ ֆիզիկական շփումից ստանում են երջանկություն և հաճույք:

Միայն աուտիզմով երեխան տևական ժամանակ կանգ է առնում նմանատիպ զգացողության առաջ, բացի դրանից նա հաճախ ունի զգացողությունների մի քանի տեսակ, որոնք նա կրկնության ճանապարհով ցանկանում է վերապրել նորից ու նորից: Այս փաստը շատ հաճախ անհանգստացնում է ծնողներին: Դրա համար պետք չէ հանդիմանել երեխային, այլ պետք է օգտագործել նրա գործողությունների դրական կողմերը ի օգուտ երեխայի, ամենալավ փաստը այն է , որ երեխան ապրում է այդ հաճելի զգացողությունը:

Հետևաբար զգայական խաղերի նպատակը աուտիզմով երեխաների մոտ հուզական և զգայական  դաշտն արթնացնելն է : Այն իր մեջ ներառում է մեծահասակի պարտադիր մասնակցությունը :

  1. Դաստիարակը կամ մայրը առաջարկում է երեխային վերապրել նոր հաճելի զգացողություններ :
  2. Մեծահասակը այդ զգացողությունը վերապրում է երեխայի հետ մեկտեղ:

Խաղի մեխանիզմը հետևյալն է. ներգրավել երեխային խաղի մեջ ,որտեղ երեխան համաձայնվում է մասնակցել խաղին:

 

Սենսորային խաղերի տեսակներ

Ներկերով խաղեր

 

ԳՈՒՆԱՎՈՐ ՋՈՒՐ: Խաղի համար անհրաժեշտ են`

  • Ջրաներկ
  • Վրձիններ
  • 5 թափանցիկ պլաստիկ բաժակներ (հետագայում բաժակների քանակը կարող է փոփոխվել):

Բաժակները շարքով դասավորեք սեղանի վրա և դրանց մեջ ջուր լցրեք: Վրձնի վրա վերցրեք հիմնական գույներից ինչ-որ մեկը` կարմիր, դեղին, կանաչ (կարող եք սկսել երեխայի սիրած գույնից, եթե այդպիսինը կա. դա կարող է երեխային ներգրավել խաղի մեջ), և բացեք ներկը բաժակներից մեկի մեջ: Մեկնաբանելով ձեր գործողությունները` փորձեք ներգրավել երեխայի ուշադրությունը, ինչպես նաև ավելացրեք  «կախարդանքի» տարր` «Այժմ վրձնի վրա վերցնենք քո սիրած դեղին գույնը, ա’յ այսպես: Իսկ հիմա այն ընկղմենք ջրով լի բաժակի մեջ: Հետաքրքիր է, թե ինչ կստացվի: Նայիր` ինչ գեղեցիկ է:» Որպես կանոն, երեխան հիացած հետևում, թե ինչպես է ներկը կամաց-կամաց լուծվում ջրում: Կարող եք փորձել այլ տարբերակներ և հաջորդ բաժակի դեպքում հասկանալ, թե եղանակներից որ մեկն է նրան դուր գալիս: Այս խաղի ժամանակ երեխան կարող է ավելի արագ ցանկություն հայտնել ընդգրկվել խաղի մեջ `ընտրելով հաջորդ ներկի գույնը կամ խլելով վրձինը սկսել գործել ինքնուրույն: Առաջին ցուցադրումից հետո երեխան «գունավոր ջուր» խաղը խաղում է ոչ միայն հոգեբանի կամ ուսուցչի հետ պարապմունքների ժամանակ, այլ կարող է սկսել խաղալ ցանկացած ժամանակ, երբ նա ցանկանա: Այս դեպքում, օգնության է գալիս հարազատներից ինչ-որ մեկը: Իսկ եթե երեխայի կենցաղային հմտությունների զարգացման մակարդակը թույլ է տալիս, նա կարող է անգամ գործել ինքնուրույն: Երբ մաքուր զգայական ազդեցության նկատմամբ հետաքրքրությունը կսկսի թուլանալ (տարբեր երեխաներին դրա համար պահանջում է տարբեր ժամանակ և կրկնողության քանակ), կարող եք դիմել խաղի ընդլայնմանը: Խաղի զարգացման հնարավոր տարբերակ է դրանում երեխայի մասնակցության ակտիվ կազմակերպումը և կենցաղային հմտությունների զարգացումը: Այսպիսով, եթե խաղը երեխային դուր է գալիս, ամենայն հավանականությամբ նա կհամաձայնվի կատարել ձեր խնդրանք-հրահանգը` առաջարկեք նրան բացել ծորակը, ջուրը լցնել պլաստիկ շշի մեջ, ապա շշրց լցնել ջուրը բաժակներրի մեջ: Եթե նա ջուրը թափել է սեղանին կամ հատակին, խնդրեք երեխային մաքրել ջուրը որևէ կտորով: Հրահանգները պետք է շատ հստակ լինեն: Նման աշխատանքի սկզբում գործեք երեխայի հետ համատեղ` «Արի բացենք ծորակը: Իսկ ո՞ւր է շիշը: Ահա այն, դրա մեջ ջուր լցնենք, ինչ էլ ծանր է. այժմ շիշը, միասին տանենք: Այժմ լցնենք ջուրը բաժակների մեջ: Բուլ-բուլ-բուլ հոսում է ջուրիկը: Վա~յ, ջուրը թափվեց սեղանին: Ի~նչ մեծ ջրի լճակ ստացվեց: Վերցնենք կտորն ու սրբենք սեղանը: Ա’յ հիմա լավ ստացվեց:» և այլն:  Երբ երեխան արդեն բավական կվարպետանա տվյալ խաղում, և հստակ կիմանա որոշ պարզ քայլերը, ապահովեք նրան առաջադրանքների կատարման մեջ ավելի շատ ինքնավարություն:

ԽԱՌՆԵՆՔ ՆԵՐԿԵՐԸ: Խառնելով գույները մենք կարող ենք ստեղծել նոր գույներ: Դա անելու համար տարբեր գույներով բաժակների ջրերը լցրեք մի բաժակի մեջ կամ մաքուր ջրով բաժակի մեջ հերթականությամբ լուծեք մի քանի ներկեր: Այսպիսով, դեղին և կարմիր գույներից ստանում ենք  նարնջագույն, կապույտից և դեղինից` կանաչ, կարմիրից և կապույտից` մանուշակագույն: Վառ զգացողություններ կարող են պարգևել թաց թղթին գունավոր ներկերով նկարելու գործընթացը: Դրա համար սեղանին կամ հատակին դրեք մոմլաթ: Թրջեք ներկի համար նախատեսված թղթի մի էջ, մտցնելով այն ջրով լի տաշտակի մեջ, և դրեք այն մոմլաթի վրա, հարթեցնելով այն խոնավ սպունգի միջոցով: Թրջեք վրձինը, մցրեք այն ներկերից մեկի մեջ և զգուշորեն տարեք այն թղթի վրայով: Նույն գործողությունը շարունակեք այլ գույներով: Ջրով թրջած վրձնով անցեք թղթի վրայով, բայց առանց ներկի` ջուրը կխառնվի ներկերի հետ և թղթի վրա կհայտնվեն նուրբ, տարածված, բաց կիսատոներ: Փորձարկե’ք ձեր երեխայի հետ համատեղ:

ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ՃԱՇ: Սեղան գցեք, դասավորեք բաժակները, տեղավորեք տիկնիկներին և արջուկներին, հյուրասիրեք նրանց տարբեր ըմպելիքներ: Խաղի մեջ կարմիր ջուրը դառնում է տոմատի հյութ, սպիտակը` կաթ, նարնջագույնը` Ֆանտա, իսկ շագանակագույնը` սուրճ: Կարելի է սկսել խաղը որպես «Ռեստորան» կամ «Սրճարան»` հաշվի առնելով երեխայի փորձն ու տարիքը: Խաղը կարող է առիթ հանդիսանալ վարժվելու հաշվելու մեջ` հաշվե’ք ըմպելիքներով բաժակները, որպեսզի դրանք համապատասխանեն «հյուրերի» քանակին: Օգտագործելով տարբեր չափսերի բաժակներ` կարելի է երեխային ծանոթացնել մեծության հասկացությանը: Ջրի հետ խաղերը շատ սիրված են երեխաների կողմից: Նման խաղեր կարելի է սկսել ոչ միայն լողանալու ժամանակ, այլ նաև ցանկացած հնարավորության դեպքում` մատիկը մտցնելով շարտվանի շիթի մեջ և նայել`ինչ կստացվի: Ջրի հետ խաղերը ունեն նաև թերապևտիկ ազդեցություն: Հենց ջուրը ունի հանգստացնող ազդեցություն, էմոցիոնալ լիցքաթափում է պարգևում: Այդ իսկ պատճառով օգտակար է լողավազան այցելելը` երեխան ոչ միայն լողալ է սովորում, կոփում առողջությունը, այլև կարող է լիցքաթափել բացասական էմոցիաները և ստանալ դրական էներգիա: Հաշվի առնելով ջրի թերապևտիկ հատկությունները` հավանական է, որ սենսորային խաղը սահուն կերպով անցում կկատարի դեպի թերապևտիկ խաղ: Առաջարկում ենք ջրի հետ խաղերի հետևյալ տարբերակները:

ՋՐԻ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄ: Որպեսզի երեխային հարմար լինի հասնել դեպի ծորակը, աթոռ մոտեցրեք դեպի լվացարանը: Վերցրեք պլաստիկ շշեր, բաժակներ, տարբեր չափերի տարաներ: Այժմ դրանց մեջ ջուր լցրեք: «Բուլ-բուլ, ջուրիկը հոսեց: Ահա դատարկ շիշը, իսկ այժմ այն լիքն է:» Կարելի է ջուրը մի տարայից մյուսը լցնել:

ԼԻՃ

Մեծ ափսեի մեջ ջուր լցնել, և երխային կասենք որ սա լիճ է, որտեղ լողում են ձկներ կամ բադիկներ: Ահա այսպիսի խորը լիճ, շատ ջուր: Լճում լողում են բադիկները: Ահա մայր բադիկը: Եվ ահա նրա երեխաները, փոքրիկ բադիկները: Կրյա-կրյա-կրյա,- ասաց բադիկը: Երեխանե’ր, լողացեք իմ հետևից: Ահա բադիկները գնացին դեպի ափ  և տաքացան արևի տակ:

 Ծննդյան տոն

Կարելի է վերցնել փոքրիկ տորթ կամ շոկոլադապատ զեֆիր և վրան դնել մի քանի մոմ: Մոմերն ընտրելիս կարելի է հաշվի առնել երեխայի տարիքը և այդքան մոմ դնել տորթի վրա, որպեսզի այն ավելի շատ խաղային բնույթ կրի: Կարելի է երգել նաև ծնունդին նվիրված ինչ որ երգ, այնուհետև երեխան փչում է տորթի մոմերը:

Լվանում ենք ափսեները

Վերցնել  սպունգ և պարագաներ, որոնք պետք են աման լվանալիս, օրինակ` ամանի հեղուկ քանի որ պղպջակները նույնպես խաղային իրավիճակ կարող են ստեղծել երեխայի համար: Սկզբում երեխային ասում ենք որ բացի ծորակը և տեսնի` ջուրը տաք է, թե սառը: Այնուհետև սկսում ենք երեխայի հետ լվանալ ափսեները:

Անձրև, կարկուտ

Ձավարեղենով աշխատելիս, երեխայի մոտ կարող է ցանկություն առաջանալ թափել այն: Այդ ժամանակ նրան հանգստացնելը գրեթե անհնար է, և երեխայի ցանկությունը կարող են վերածվել  մանր մոտորիկային ուղղված խաղի: Նրան ասում ենք, որ պատկերացրու ձավարեղենը անձրև է կամ կարկուտ և թափվում է հատակին:  Այնուհետև թափված ձավարեղենի վրայով կարելի է քայլել:

 

Աղբյուր` Янушко Е.А. Игры с аутичным ребенком. Установление контакта, способы взаимодействия, развитие речи, психотерапия. – М.: Теревинф, 2004. – 136 с.

Թարգմանեցին ԵՊՄՀ ուսանողները` Հարությունյան Իննա,Դալաքյան Վարդուհի, Կարապետյան Էլեոնորա, Նազարյան Թամարա, Պողոսյան Կարինե: