Երեխային Երջանկության արկղ նվիրելը շատ հեշտ է:

Երեխայի համար պատրաստե’ք թեմատիկ արկղ:

Դրա համար անհրաժեշտ է.

  • Պլաստիկ արկղ / կարող եք նաև օգտագործել սննդի համար նախատեսված տարա/
  • Պարունակություն
  • Թեմատիկ առարկաներ

Պարունակություն` հատիկավորներ, խոշոր և մանր աղ, մակարոնեղեն / խխունջներ, պարույրներ, խողովակներ, ծաղիկներ, այբուբեն, ժապավեններ, աստղիկներ և այլն/, սերմեր, ալյուր, եգիպտացորենի այլուր, օսլա, ընկույզ, խմոր/ աղի և նորմալ/, ձյուն, սառույց, կոն, փայտիկներ / երկար և մանր կտրտած/, անձեռոցիկներ / ճղած կտորներով, ամբողջական կամ գնդիկների վերածած/, ավազ / խոնավ և չոր/, կտորներ, եփած սպագետտի, տերևներ, ճյուղեր և բնական այլ նյութեր, խճաքարեր , մանրախիճ և տարբեր մանր քարեր, բամբակե գնդակներ, կտրտած թղթեր, ծղոտ, օճառաջուր, ջուր, սափրելու փրփուր, կոճակներ, փայտի կտորներ:

Առարկաներ, որոնցով կարելի է խաղալ` փոքրիկ կենդանիներ, մարդիկ, խորանարդիկներ, օղակներ, գնդակներ, արկղիկներ, փոքրիկ քարեր, խաղալիք մրգեր, բնական և արհեստական բույսեր, փայտե թվեր և տառեր, բահեր, գդալներ, էքսկավատորներ, բաժակներ, աքցաններ, ջրի տանձիկ, ձագար:

Կարևոր է, որ արկղի մեջ առարկաները շատ չլինեն: Երեխային խաղալու համար ազատ տեղ է հարկավոր:

Մինչև 6 ամսական:

Նպատակ` որքան հնարավոր է երեխային տալ շատ շոշափողական զգայություններ, զարգացնել մատներն ու ձեռքերը: Երեխային առաջին տուփը կարող եք տալ այն ժամանակ , երբ արդեն կարողանում է նստել: Տուփի մեջ կարող եք լցնել կտորներ, շրխկաններ, գնդալներ, փոքր փափուկ խաղալիքներ, պլաստիկ բաժակներ: Առարկաները պետք է լինեն մաքուր, բավականին խոշոր, տարբեր զգայություններով և հետաքրքիր: Կարող եք վերցնել ոչ մեծ պլաստիկ աման, թասիկ կամ զամբյուղ:

1-2 տարեկան

Երեխան դադարել է ամեն ինչ տանել բերանը և նրան կարելի է տալ ավելի փոքր առարկաներ: Կարողության չափը կարելի է ընդարձակել: Անպայման պետք է ավելացնել առարկաները և ցույց տալ ` ինչ պետք է անել նրանցով:

Խաղի նպատակը`զարգացնել կոորդինացված շարժումներն ու մանր մոտորիկան:

Սրա միջոցով երեխան սովորում է տարբերակել առարկաները ըստ չափի, գույնի և հատկանիշների: Օրինակ` բրինձը լցնել արկղի մեջ և դատարկել տասը խորանարդի մեջ: Թույլ տվեք, որ երեխան դա անի ձեռքերով: Եթե դա նրան հաջողվում է, առաջարկեք նրան նույնը անել գդալի կամ բահի օգնությամբ:

Կարելի է արկղի մեջ ստեղծել համապատասխան թեմա: Օրինակ` վերցնել ափսեներ, գդալներ, ընտանի կենդանիներ և կերակրել նրանց, արկղի մեջ լցնել ավազ, փոսեր փորել և բույսեր տնկել, արկղի մեջ դնել մանկական սպասք լցնել, տարբեր չափերի և ձևերի  հատիկավորներ, մակարոնեղեն և ճաշ պատրաստել:

2 տարեկանից բարձր

Երբ երեխան սկսում է ինչ որ բան երևակայել և հորինել, նրան կարելի է ներգրավել դերային խաղի մեջ, որի իրադարձությունները տեղի կունենան սենսորային արկղի մեջ: Երեխանի ինքը մեծ բավականությամբ կլցնի արկղը այն ամենով, ինչն իրեն ավելի շատ է դուր գալիս:

 

Աղբյուր` http://danilova.ru/

Թարգմանությունը` Աննա Օհանյանի