291020122312

Երեխայի հետ կարելի է սկսել աշխատել դեռևս 2 ամսականից:

Շոյելը, ծափ տալը, մատների մերսումը ակտիվացնում է ափի  նյարդային վերջավորությունները, ինչը  դրդում է  խոսքի կենտրոնի ակտիվացմանը:

  1. Երեխայի հետ հաճախ խաղացեք մատներով խաղեր:
  2. Ամեն կերակրելուց հետո կամ առավել աշխույժ ժամանակ մերսեք մատները:
  3. Երկու ամսականից սկսած երեխային տվեք տարբեր շոշափողական առարկաներ:
  4. Տասներորդ ամսից սկսած մոտորիկայի զարգացման համար կարելի է տալ հետևյալ խաղերը` գեղջկատիկնիկներ, բուրգեր` միաժամանակ թույլ տալով տեսակավորել մանր և խոշոր առարկաներ:
  5. Մեկ տարեկանից կարող է սկսել խաղալ մոզայիկայով և կառուցողական խաղերով:
  6. Մեկուկես տարեկանից հետո երեխայի մոտորիկայի զարգացումը կապված է կոճակ կոճկելու և արձակելու, կապիչներ, հանգույցներ կապելու և արձակելու կարողությունների հետ:
  7. Նուրբ մոտորիկան լավ զարգանում է ծեփի, նկարչության, ներկելու, կարելու և ապլիկացիոն աշխատանքների միջոցով:
  8. Մաքրել, կլպել բանջարեղենները:
  9. Խաշած ձու մաքրել:
  10. Մաքրել մանդարիններ:
  11. Կոտրել և մաքրել ընկույզ, պիստակ:
  12. Հատակից հավաքել տարբեր առարկաներ`կոճակներ, լոբիներ, ուլունքներ և այլն:
  13. Խմորից թխվածքաբլիթներ պատրաստել:
  14. Տորթ զարդարել:
  15. Բանալիով բացել արկղեր:
  16. Փորձել ինքնուրույն հագնել, հանել կոշիկները, հագուստը:
  17. Օգնել կծկել կամ բացել կծիկը:
  18. Հատուկ սպունգով մաքրել կոշիկներ:
  19. Լվացք փռել` օգտագործելով համապատասխան ամրակներ:
  20. Օգնել պտտեցնել տարբեր կափարիչներ`ջրի շշի, ատամի մածուկի և այլն:
  21. Օգնել ձավարեղեն մաքրել:
  22. Փակել դռան փականը:
  23. Պատռել, ճմթել թուղթը և խցկել պահվող կոշիկների մեջ:
  24. Այգուց կամ անտառից հավաքել հատապտուղներ:
  25. Գտնել նեղ կտոր` պահարանի, բազմոցի, կահույքի տակ դնելու համար:
  26. Մանրամասն սրբել փոշին:
  27. Լույսը միացնել, անջատել:
  28. Գտնել կպչուն ժապավենի եզրը:
  29. Կպցնել և պոկել կպչուն պիտակներ:
  30. Թերթել գրքի էջերը:

Աղբյուր`http://danilova.ru/

Թարգմանությունը` Աննա Օհանյանի