Լավ է, երբ ընտանիքում քնելուց առաջ հեքիաթ կարդալու բարի ավանդույթ կա: Թե ինչու է օգտակար այն երեխայի համար, կարդացեք ստորև:

  1. Ընդամենը տասնհինգ րոպե տևողությամբ բարձրաձայն ընթերցանություն երեխայի համար և ձեր երեխան կդառնա առավել լսող և համարձակ, շրջապատի նկատմամբ ավելի բաց և ուշադիր: Պատմությունների համատեղ քննարկումն ու գրքերի վերաբերյալ զրույցը կխթանի երեխայի հետաքրքրությունը դեպի ինքնուրույն ընթերցանության, կզարգանա երևակայությունն ու բառապաշարը:
  2. Հեքիաթները ունիվերսալ են մանուկների համար: Հետևելով հեքիաթի հերոսների ճակատագրին՝ երեխան սկսում է հասկանալ առօրյա իրերը: Հենց հատկապես երևակայության ու պատկերների միջոցով է երեխան սովորում վերլուծել և հասկանալ իրականությունը: Հեքիաթների աշխարհը մի կողմից պարզ է՝ գոյություն ունի բարու /մոխրոտիկ/ և չարի / խորթ մայր/ հստակ սահման, մյուս կողմից՝ վեր է հանվում երեխայի աշխարհընկալման համար կարևոր խնդիրներ / ժլատություն և առատաձեռնություն, չարություն և բարություն, միայնություն և ընկերություն, եսասիրություն և համագործակցություն/:
  3. Հեքիաթները դաստիարակում են: Հեքիաթների հերոսների մեջ երեխաներն իրենք իրենց են տեսնում, այսինքն՝ իրենց նույնացնում են նրանց հետ: Եթե ուզում եք ձեր որդուն լավ պահելաձև սովորեցնել, գտեք մի գիրք, որտեղ հերոսը նման կլինի իրեն, օրինակ՝ մի տղայի մասին, որտեղ նա հենց ձեր որդու տարիքին է, ով չի սիրում լվանալ իր ատամները, օրինակ՝ « Չոփչոփիկը»: Եթե երեխան ժլատություն է անում , կարդացեք նրա համար  «Ոսկե ձկնիկը», եթե սիրում է ստել՝  « Պարծենկոտ նապաստակը»:
  4. Գիշերը հեքիաթները հանգստացնում և դրական են տրամադրում: Հեքիաթն անպայման պետք է լավ ավարտ ունենա: Սա դրական միջամտության յուրահատուկ գործիք է՝ աշխարհն երբեմն անարդար է, երբեմն հուսահատեցնում է, ինչ որ մի բան կարող է չստացվել, բայց բարին միշտ հաղթում է չարին, համառությունն օգնում է ցանկացած դժվարություն հաղթահարել, կան ընկերներ և այլն: Հեքիաթը հույս է տալիս երեխային և քանի որ գլխավոր հերոսը հաղթահարում է իր դժվարությունները, ապա իր մոտ ևս կստացվի:Մայրիկի քնքուշ ձայնով ընթերցած ծանոթ պատմությունը հանգստանալու լավագույն միջոցն է: Դուք ինքներդ կարող եք պատմություն հորինել, որը կարող է օգնել դադարել ատամնաբույժից վախենալ կամ հաշտվել ընկերոջ հետ, օգնել հաղթահարել տագնապները դպրոց գնալուց առաջ:
  5. Հեքիաթներն օգնում են հասկանալ ինքդ քեզ: Նկատե՞լ եք, որ երեխաները կարող են ժամերով լսել միևնույն հեքիաթը: Դա նշանակում է, որ նրանց ինչ որ բան է անհանգստացնում, հետաքրքրում կամ ուրախացնում: Եթե ձեր երեխան պահանջում է, որ դուք միշտ իր համար կարդաք «Անճոռնի ճուտիկը», հնարավոր է, որ նա իրեն միայնակ ու անօգնական է զգում մանկապարտեզում: Եթե դուք գիտեք, որ նրա մոտ խնդիրներ կան / օրինակ՝ ընկերոջ հետ է վիճել/, բայց ինքը չի ուզում պատմել ձեզ դրա մասին, մի՛ պնդեք, ավելի լավ է ընտրեք համապատասխան հեքիաթ և դուք կհուշեք՝ ինչպես շտկել այդ ամենը: Նմանատիպ հեքիաթները թույլ են տալիս երեխային կենտրոնանալ խնդրի վրա, լուծել այն, այնպիսի զգացողություն են առաջացնում, որ ինքը միայնակ չէ, հասկացված է: Շատ հավանական է, որ երեխան կկիսվի ձեզ հետ, կպատմի այն մասին, ինչը դժվար է լինում ուղղակի ասել:

 

Աղբյուր՝ http://materinstvo.ru/

Թարգմանությունը ՝ Աննա Օհանյանի