Տարիքը

ամիսներով

Նորմալ զարգացում Զարգացումը աուտիզմի ժամանակ
2 Ձայնավոր հնչյունների արտաբերում, գղգղանք:
6 Ծնողների հետ «երկխոսություն»՝ ձայնավոր հնչյունների վերարտադրման միջոցով: Ի հայտ են գալիս բաղաձայն հնչյուններ: Լացում է առանց պատճառի:
8 Գղգղանքում տարբեր ինտոնացիաներ են՝ ներառելով նաև հարցական ինտոնացիան: Կրկնում է վանկերը՝ բա-բա-բա, մա- մա-մա: Ի հայտ է գալիս ցույց տալու ժեստը: Սահմանափակ կամ ոչ սովորական գղգղանք / կտրուկ ձայներ կամ բղավոցներ/: Չի նմանակում ձայները, ժեստերը, արտահայտությունները:
12 Ի հայտ են գալիս առաջին բառերը: Օգտագործում է նախադասության նման ինտոնացիաներ, խաղում է՝ օգտագործելով ձայնավոր հնչյուններ: Ուշադրություն գրավելու, առարկաներ ցույց տալու և ուզելու  համար օգտագործում է ժեստեր, ձայներ հանում; Կարող են ի հայտ գալ առաջին բառերը, սակայն դրանք ոչ միշտ են օգտագործում ըստ նշանակության: Հաճախակի բարձրաձայն բղավոցը մնում է չպատճառաբանված:
18 Բառապաշարում կա 3-50 բառ: Սկսում է երկու բառից բառակապակցություններ կազմել: Ընդլայնում է բառերն ըստ իմաստի/ օր.՝ կարող է հայրիկով դիմել բոլոր տղամարդկանց/: Խոսքի մեջ օգտագործում է մեկնաբանություն, խնդրանք, գործողություն: Ձգտում է գրավել մարդկանց ուշադությունը: Առանձին դեպքերում հնարավոր են էխոլալիաներն ու կրկնօրինակումները:
24 Զուգորդում են  3- 5 բառ, տալիս են պարզ հարցեր/ օր.՝ որտե՞ղ է հայրիկը, գնա՞նք/; Օգտագործում է բառեր, որոնք ուղեկցվում են մատնացույցի ժեստով:

Իրեն անվանում է իր անունով, ոչ թե ես-ով:

Կարող է կրկնել կարճ արտահայտություններ:

Դժվարանում է երկխոսության մեջ մտնել:

Խոսքը կենտրոնացած է ներկա պահի և տեղի վրա:

 

Բառապաշարում մոտ 15 բառ կա:  Բառերն ի հայտ են գալիս , հետո անհետանում են: ժեստերը չեն զարգանում, կան առարկան  մատնացույց անող որոշ ժեստեր:
36 Բառապաշարում կա շուրջ 100 բառ: Ինչպես հարկն է օգտագործվում են քերականական շատ ձևեր / հոգնակի թիվ, ժամանակաձևեր և այլն/ :

Հազվադեպ են էխոլալիկ կրկնությունները:

Խոսքի մեջ ավելանում է «այնտեղ», «հետո» բառերի օգտագործումը:

Շատ հարցեր է տալիս՝ հիմնականում խոսակցությունը շարունակելու, այլ ոչ թե տեղեկություն ստանալու համար

Բառերի զուգորդումներ հազվադեպ է հանդիպում: Կարող է կրկնել արտահայտություններ, դիտվել էխոլալիա, բայց լեզուն ստեղծագործաբար չի օգտագործում: Խոսքի ռիթմն ու ինտոնացիան լիարժեք չէ:

Խոսող երեխաների մոտավորապես կեսի մոտ դիտվում է աղքատ արտաբերություն:

Երեխաների կեսից ավելիի մոտ խոսքը իմաստային բնույթ չի կրում/ չեն հասկանում նշանակությունը/:

Բռնում է ծնողի ձեռքը և տանում ուզած առարկայի մոտ , վերադառնում նախկին դիրքին և սպասում մինչև կտան առարկան:

48 Օգտագործում է ամբողջական նախադասություններ: Կարող է երկխոսության մեջ մտնել և ավելացնել նոր տեղեկություն:

Պահանջում է բացատրել ասվածը:

Կարող է ինքնուրույն ստեղծել 2-3 բառից կազմված համադրություն: Հաղորդակցման ժամանակ կարող է դիտվել էխոլալիա:  Կրկնօրինակում է հեռուստահաղորդավարներին: Խնդրանք է արտահայտում:
60 Օգտագործում է բարդ նախադասություններ: Տիրապետում է քերականական կառույցներին: Կարողանում է նախադասությունը  քերականորեն  գնահատել ճիշտ և սխալ և ուղղել: Սկսում է հասկանալ կատակներն ու սարկազմը, բառի բազմիմաստությունը: Չի հասկանում կամ արտահայտում վերացական խոսք:

Դիտվում է էխոլալիա:

Հազվադեպ է հարցեր տալիս՝ եթե անգամ հարց է տալիս, ապա այն կրկնվող բնույթ է կրում:

Տուժած է խոսքի տոնայնությունն ու ռիթմը:

 

Թարգմանությունը ՝ Աննա Օհանյանի

Աղբյուր՝ http://adalin.mospsy.ru/l_01_04.shtml