Բոլոր ծնողները ցանկանում են` իրենց երեխաները կարողանան փչել  ծննդյան տորթի մոմերը: Երեխաների մեծամասնությունն այդ հմտությունը ձեռք են բերում ինքնստինքյան, իսկ մյուսները փոքր- ինչ օգնության կարիք ունեն:

Ստորև բերված են միջոցներ, որոնք կօգնեն երեխային փչել սովորել.

  1. Առաջին քայլ՝ երեխային պետք է ցույց տալ՝ ինչպես է օդը դուրս գալիս բերանից: Ձեռքը պահեք բերանի մոտ և ասեք. «Ես զգում եմ օդն իմ ձեռքի վրա»: Այնպես արեք, որ երեխան զգա սեփական շնչառությունը, դա կլինի շոշափողական խթան:
  2. Բերանը փակեք կտորով և այնպես արտաշնչեք, որպեսզի կտորը սկսի շարժվել: Դա հիանալի տեսողական խթան կլինի: Հարցրեք երեխային. « Դու սա տեսնո՞ւմ ես, օդն իմ բերանից դուրս է գալիս»: Առաջարկեք երեխային նույնը նաև ինքն անի, տեսանելիության համար կարող եք անել հայելու դիմաց:
  3. Հենց որ երեխան հասկանա փչելու էությունը / իսկ դա կարող է միանգամից չլինել/ ժամանակն է շրթունքների լարման ուղղությամբ աշխատել: Կարելի է բերանի օրգանների խթանման համար հատուկ գործիքներ օգտագործել: Անհրաժեշտ է, որ երեխան սեղմի այնպիսի սարք, որն ունենա 3-5 վայրկյան վիբրացիայի ռեժիմ: Կարելի է երեխային խնդրել, որպեսզի շրթունքները պահի այնպես, ինչպես համբույրի ժամանակ կամ արտասանի «բուուուու~»: Տեսանելիության համար նախընտրելի է հայելի օգտագործել: Այնուհետև երեխային խնդրեք՝ շրթունքներն այնպես պահի, կարծես արտաբերում է «ու» հնչյունը / միայն այդ դիրքով պահել, առանց այդ հնչյունն արտասանելու/:
  4. Այնուհետև բերանը փակեք կտորով և ուժեղ արտասանեք «հ» հնչյունը: Ոչ թե տառի հնչողությունն, այլ միայն ձայնը:
  5. Հիմա երկու հմտությունները միաժամանակ՝ երեխային խնդրում ենք լարել, կլորացնել շրթունքերը և արտասանել «հ» հնչյունը: Շրթունքների լարումն ու կլորացումը «հ» հնչյունի արտասանման ժամանակ կվերածի փչելու հմտության: Մի քանի փորձ և ժամանակի ընթացքում այն կդառնա հեշտ առաջադրանք:

Աղբյուր՝ https://www.arktherapeutic.com/blog/how-to-teach-blowing/

Թարգմանությունը՝ Աննա Օհանյանի