Նպատակ՝ ինքնասպասարկման հմտությունների ձևավորում, զարգացում:

Ժամկետ՝  6 ամիս

Մասնակիցներ՝ 2-4 տարեկանների խումբ, 5 տարեկանների խումբ

Խնդիրներ՝

  • Բառապաշարի հարստացում:
  • Մանր մոտորիկայի զարգացում
  • Հաղորդակցման, համագործակցման կարողությունների ձևավորում, զարգացում:

Ձևավորելով և զարգացնելով ինքնասպասարկման հմտությունները / հագնել, հանել, կոճկել, արձակել հագուստը, կոշիկը, սանրել մազերը, լվացվել, օգտվել սպասքից և այլն/ ՝ սովորողը կդառնա առավել ինքնուրույն, կկարողանա օգնել ընկերոջը, համագործակցել, կտիրապետի ինքնասպասարկման ոլորտին առնչվող  բառապաշարին, մանր շարժումները կդառնան ավելի համակարգված և ճկուն: