Նպատակ՝ Ճանաչել և տարբերակել բոլոր տառերը, թվերը:

Ժամկետ՝  1 տարի

Մասնակիցներ ՝ 5 տարեկանների խումբ, I դասարանցիներ, ուսումնական, գրավոր խոսքի խնդիրներ ունեցող սովորողներ:

Խնդիրներ՝

  • Տեսողատարածական ընկալման զարգացում
  • Լսողական ընկալման զարգացում
  • Շոշափողաշարժողական ընկալման զարգացում
  • Երևակայության, հիշողության, ուշադրության զարգացում
  • Մանր մոտորիկայի զարգացում

Ընթացք :Ակտիվացնելով  և ներգրավելով բոլոր զգայարանները՝ թույլ կտա սովորողին թիվը, տառը, հնչյունը ընկալել իր բոլոր կողմերով՝ բնորոշ հնչողությամբ, գրելաձևով և մի շարք առանձնահատկություններով : Տառը,թիվը կպատրաստենք տարբեր նյութերով, կնկարենք այն օդի մեջ, ավազի վրա, պլաստիլինով , ճկվող նյութերով կստեղծենք դրա պատկերը, կնկարագրենք ինչպիսին է այն, ինչի է նման,  ինչ ձայն ունի, ինչ դիրք է ընդունում մեր բերանը, լեզուն, ատամները այն արտասանելիս, շոշափելով կփորձենք գուշակել՝ որ տառն է, թիվը և այլն: Նախագիծը կօգնի նաև այն սովորողին, ով ունի ուսումնական, գրավոր խոսքի հետ կապված խնդիրներ:

Արդյունքում՝ սովորողները առավել հեշտ կընկալեն և կմտապահեն տառերն ու թվերը: