Նպատակ՝ ջրի միջոցով հաղթահարել խոսքային խնդիրները:

Ժամկետ՝ 1 տարի

Մասնակիցներ՝ խոսքային խնդիրներ ունեցող կրտսեր տարիքի սովորողներ:

Խնդիրներ՝

  • Խոսքային շնչառության զարգացում
  • Մանր մոտորիկայի զարգացում
  • Ընդհանուր մոտորիկայի զարգացում
  • Ռիթմի, տեմպի զարգացում
  • Ձայնային վարժություններ
  • Բանավոր խոսքի զարգացում

Ջրի միջոցով սովորողը իրականացնում է մի շարք զարգացնող խաղ- վարժություններ՝ փչել ջրի վրա, ջուրը տեղափոխել մի տարայից մյուսը, տարբեր չափերի առարկաներ գցել և հանել, ջրային խաղեր խաղալ, ռիթմիկ, ձայնային շարժումներ կատարել, ողողումներ անել, կաթիլներ կուլ տալ և այլն, որոնք թույլ կտան բարելավել խոսքը: Արդյունքում սովորողները ավելի հեշտ կհաղթահարեն այս կամ այն խոսքային խնդիրները , ջրի հետ շփվելով նաև կձերբազատվեն այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են՝ անվստահությունը, երկչոտությունը, ագրեսիան, լարվածությունը և այլն: