20170825-0012

Այսօր ՝ մանկավարժական օգոստոսյան ճամբարի չորրորդ օրը, տեղի ունեցավ մասնագիտական խմբի աշխատանքային հերթական հանդիպումը: Քննարկման հիմնական թեման էր «Ներառական կրթության արդյունավետ միջոցները»: Խմբի անդամները առաջ քաշեցին  խոչընդոտող և արդյունավետ մի շարք խնդիրներ, որոնք առնչվում էին համընդհանուր ներառականությանը և ներառական կրթության կազմակերպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են ՝ սովորողի անհատական ուսումնական պլանները, դրանցում տեղ գտած բացասական և դրական կողմերը, մի շարք այլ հուզող խնդիրներ: