Նպատակ՝ զարգացնել բանավոր խոսքը, ընդլայնել ճանաչողական ոլորտը
Խնդիրներ՝
- Հարստացնել բառապաշարը
- Զարգացնել կապակցված խոսքը
- Զարգացնել ուշադրությունը, մտածողությունը
- Զարգացնել շոշափողական ընկալումը
Մասնակիցներ՝ հինգ տարեկանների խումբ, 1-3 դասարանցիներ,խոսքային խնդիրներ ունեցող տարատարիք սովորողներ:
Ժամկետ՝ 1 տարի
Ընթացք: Յուրաքանչյուր անգամ ընտրվում է մեկ առարկա/ օրինակ՝ որևէ բանջարեղեն կամ միրգ/ , սովորողները / սովորողը/ այն շոշափում են , մանրամասն նկարագրվում է այն ինչպիսին է, որտեղ է այն օգտագործվում, համեմատվում այլ առարկայի հետ և այլն: Դրանից հետո նկարում են այն՝ հաշվի առնելով իրենց նշած նկարագրությունները, կամ յուրաքանչյուր գործողություն դրվագ առ դրվագ ֆոտոնկարվում է, վերածվում ֆոտոշարքի և գրի առնվում այն:
Արդյունքում սովորողները ավելի դիտողունակ են դառնում այս կամ այն առարկայի նկատմամբ: