Ողջույն, ես Հյուսիսային դպրոցի առաջին դասարանի սովորող Ասլան Ծատուրյանն եմ: Առաջին այցս է ագարակ, ու ոգևորությունս, տպավորություններս անչափ մեծ են: Սկզբում շատ էի վախենում անգամ մոտենալ ձիուն, սակայն աստիճանաբար սկսեցի մոտ գնալ, իսկ ամենավերջում անգամ հեծնեցի ընկեր Խորենի օգնությամբ: Ձիավարությունն այնքան շատ էր ինձ դուր եկել , որ իջնել չէի ուզում ձիուց: Իսկ հիմա անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը:

Շարունակելի…