Ուսումնական մառան ցուցադրության թեյախմության աքսեսուարների պատրաստում, սեղանի ձևավորում

Ժամանակահատված՝ նոյեմբերի 13-18

Մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ / Հյուսիսային դպրոց/

Նպատակը՝ սովորողների ներգրավում ուսումնական գործունեությանը, Սեբաստացու, կրթահամալիրի տոնին առնչվող տեղեկությունների ստացում,մասնակցություն, տեխնոլոգիական հմտությունների զարգացում:

Անհրաժեշտ պարագաներ՝ ապակյա տարա, գունավոր տերևներ, մոմեր, թելեր, վրձին, սոսինձ:

Ընթացքը՝ սովորողներին նախապես տեղեկություն է տրվում Կրթահամալիրի տոնի, Սեբաստացու վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպվելիք թեյախմության, ցուցադրության մասին: Սովորողները նշյալ նյութերով պատրաստում են մոմակալներ՝որպես թեյախմության աքսեսուար:Սեբաստացու օրերին ձևավորում են սեղանը, ներկայացնում են իրենց աշխատանքները:

Նախագծի ղեկավարներ՝ Քրիստինե Սահակյանց, Աննա Օհանյան