Նպատակ՝ Ամանորյա, ձմռանն առնչվող պարագաներ պատրաստելու հմտությունների ձեռքբերում:

Խնդիրներ՝

  • ներառվել խմբի մեջ
  • զարգացնել երևակայությունը, մտածողությունը, մանր մոտորիկան, խոսքը:

Մասնակիցներ՝ նախակրթարանի սաներ, 1-5 րդ դասարանի սովորողներ

ժամկետ՝ դեկտեմբեր-հունվար

Անհրաժեշտ պարագաներ՝ գունավոր թղթեր, փրփուր, շպատելներ, կոճակներ, մակարոնի տեսակներ, գունավոր թելեր, գուաշ, սոսինձ և այլն:

Ընթացք՝ տարիքային խմբից կախված՝ պատրաստելու ենք ամանորյա բացիկներ, տոնածառի խաղալիքներ, զարդարման պարագաներ: Պատրաստածներով կզարդարենք խումբը, կնվիրենք միմյանց:

Արդյունքում սովորողները ձեռք կբերեն Ամանորյա, ձմռանն առնչվող պարագաներ պատրաստելու հմտություններ: