Թերապիաների դերն ու ազդեցությունը բոլորիս է հայտնի:

Որոշեցի թերապիաների շարք սկսել տարբեր խմբերի, ինչպես նաև առանձին սովորողների հետ: Ամեն անգամ վերցնում էի մեկ կամ մի քանի միրգ կամ բանջարեղեն, և սկսում էինք ամբողջ խմբով  վերլուծել, ուսումնասիրել այն բոլոր կողմերով՝ վերհանելով անգամ փոքրիկ դետալներ, որոնք հաճախ վրիպում են մեր աչքից: Միրգը կամ բանջարեղենը շոշափում ենք, լվանում, կտրում, համտեսում, համեմատում, նկարում, թթու դնում կամ դրանից պատրաստում այլ առարկա՝ իհարկե այդ ամենը վերածելով նկարաշարի կամ տեսանյութի:

Գործունեությունն հատկապես շատ արդյունավետ է խոսքային խնդիրներով սովորողների համար. աշխատանքը դրվագ առ դրվագ նկարվում է՝  վերածվելով ուսումնական նյութի: Սովորողը հետագայում իր նկարաշարը տեսնելով՝  գործունեությունը ճիշտ նույն հերթականությամբ մեկնաբանում է՝ այս անգամ ավելի կենդանի, մոտիվացված, սեփական կենսափորձով:

Առհասարակ, նմանատիպ թերապիաները, բացի իրենց բուն թերապևտիկ ազդեցությունից, օգնում են սովորողին դառնալ ավելի ուշադիր, դիտողունակ և տրամաբանող:

Մանդարին+հոտ =հոտավետ մոմակալ

Բանջարեղենային թերապիա

Բանջարեղենային թերապիա 2

Խնձորանկարչություն

Խնձորի թերապիա